Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 8 նոր քաղաքներ չվերթեր մեկնարկելու մասին․
Ավիաընկերությունը Երևանից չվերթեր կիրականացնի հետևյալ ուղղություններով՝
Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա),
Նեապոլ, Բարի (Իտալիա),
Բուխարեստ (Ռումինիա),
Պաֆոս (Կիպրոս),
Նիս (Ֆրանսիա),
Պրահա (Չեխիա)։
«Գները սկսվում են 29.99 եվրոյից։ Սա ևս մեկ մեծ քայլ է ճամփորդությունները բոլորի համար ավելի հասանելի դարձնելու ճանապարհին»,- հայտարարել է ավիաընկերությունը։