Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան պատիվ ունեցավ հյուրընկալելու ԻԻՀ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարի զբոսաշրջության գծով տեղակալ պարոն Անուշիրվան Մոհսենի Բանդպիի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին՝
Մոսլեմ Շոջաիի, Մարքեթինգի և արտաքին զբոսաշրջության զարգացման գլխավոր տնօրեն
Ահմադ Համզա Զադե, Արեւելյան Ատրպատական նահանգի գլխավոր տնօրեն
Ալի Շեյխան, Երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար
Բահրամ Թահերի, գործերի ժամանակավոր հավատարմատար
Նեդա Ռաեֆիպուր, Երրորդ քարտուղար
Ռեզա Կարիմի, Երրորդ քարտուղար
Սեպիդե Թաջրիշի, Տնտեսական կցորդ
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի Միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեդերացիայի անդամներ և այլ բիզնեսների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացմանը, զբոսաշրջային փոխադարձ այցելությունների ակտիվացմանը, տարածաշրջանային համագործակցությանը, Հայաստան–Իրան համատեղ զբոսաշրջային արդյունքների ձևավորմանը, բազմազանեցմանը և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանն ու խթանմանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի մշակմանը, իրականացմանը և գործարար կապերի ընդլայնմանը։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կնպաստեն զբոսաշրջային հոսքերի աճին, փորձի փոխանակման մեխանիզմների ձևավորմանը և ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Հանդիպումն անցավ փոխըմբռնման և արդյունավետ երկխոսության մթնոլորտում՝ ամրապնդելով երկու երկրների գործընկերային հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում։
Շնորհակալ ենք ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը և երկու երկրների դեսպանությունններին հանդիպմանն աջակցելու համար։



