Amadeus Training Certificate Awarding

Դեկտեմբերի 21-ին  «Մեգերյան Կարպետ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ  META Օպտիմալացոիմ և Ամադեուս մասնագիտական ​​​​ուսուցման ծրագրերի վկայականների հանձնման արարողությունը՝ նշելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտում թվային և տեխնոլոգիական կարողությունների բարելավմանն ուղղված ինտենսիվ դասընթացների ավարտը։

Meta Optimization training certificates

Դասընթացները մշակվել են RECONOMY-ի «Մրցունակության համար ոլորտների թվայնացում» նախագծի շրջանակներում և աջակցությամբ։ Դասընթացն իրականացվել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի և DM Consulting-ի կողմից՝  խթանելով զբոսաշրջության և դրան առնչվող ոլորտներում նորարարության և հմտությունների զարգացմանն ուղղված ամուր գործընկերությունը։

Meta Optimization

META Օպտիմալացման դասընթացի մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ թվային գովազդի, լսարանի թիրախավորման, արդյունավետության վերլուծության և  META   հարթակում բիզնեսի աճի ռազմավարությունների վերաբերյալ:

Ամադեուս դասընթացը կենտրոնացած էր ամրագրման տեխնոլոգիաների և գործառնական գործիքների վրա, որոնք անհրաժեշտ են ժամանակակից զբոսաշրջության ոլորտի մասնագետների համար:

META Training Certificates

Այս նախաձեռնությունը ընդգծում է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի  շարունակական հանձնառությունը՝ զբոսաշրջության մասնագետներին համաշխարհային մակարդակին համապատասխանող հմտություններով զինելու և Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը աջակցելու համար։