Օր
Ժամ
Րոպե
Վրկ

Գինը` 95.000 դրամ

Դասընթացի գրանցման հայտ

17.02 - 12.03

1,5 ժամ

95 000 Դրամ

սուրճի ընդմիջում

վկայական

«Ամադեուս» ամրագրման համակարգի դասընթաց

Փետրվար 17 – Մարտ 12

Դասընթացի օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի 

Մեկնարկը՝ փետրվար 17

Ավարտը՝ մարտ 12

Ժամը՝ 17:00-18։30

Տևողությունը՝ 1.5 ժամ (ներառյալ սուրճի ընդմիջում)

Դասընթացավար՝

✓ Աննա Շահնազարյան (United Travel-ի ներկայացուցիչ, Amadeus-ի որակավորված (սերտիֆիկացված) մասնագետ

Հասցե՝ Մ․ Խորենացի 26ա, Խորենացի բիզնես պլազա, 229 սենյակ

Մասնակիցները կստանան վկայական։

«Ամադեուս» ամրագրման համակարգի դասընթացն իրականացվում է United Travel-ի հետ:

Դասընթացի մասին

Ում համար է դասընթացը․

• Զբոսաշրջային օպերատոր (մենեջեր)
• Ավիատոմսերի վաճառք իրականացնող,
• Ավիափոխադրումների տնօրեն (ավիափոխադրումների վաճառքի բաժնի պետ),
• ավիաընկերության գանձապահ (գնահատող),
• օդանավակայանի հսկիչ անձնակազմ,
• առցանց զբոսաշրջային գործակալությունների համար տեխնոլոգիական լուծումներ մշակող։
Բացի այդ, Amadeus համակարգին տիրապատելը լրացուցիչ կարողություն է սեփական զբոսաշրջային բիզնեսն առավել արդյունավետ կառավարելու համար:

Amadeus դասընթացին դուք կսովորեք

• ընտրել թռիչքներ, ստեղծել երթուղիներ,
• ընտրել օպտիմալ սակագներ,
• ստեղծել և կատարել ամրագրում և դուրս գրել ավիատոմսեր,
• մասնագիտական խորհուրդ տալ ուղևորներին

Դասընթացի տեսական մասում Ձեզ կներկայացվի նաև զբոսաշրջության մասին նոր օրենքի շրջանակներում զբոսաշրջային օպերատորի և գործակալի գործունեության իրավական կարգավորումները։

Ծանոթություն Amadeus ծրագրի հետ․

Ամրագրումներ
• Ինչպես ստեղծել և կարդալ ամրագրման գրառում – PNR,
• Ամրագրման բոլոր հիմնական տարրերը և դրանց նշանակությունը,
• Ինչպես փոփոխել ամրագրումը – ամրագրման հետ կապված բոլոր հնարավոր գործողությունները (տոմսերի փոխանակում/վերադարձ),
• Ինչպես աշխատել ամրագրման արխիվի հետ,
• Ինչպես գտնել ամենաէժան սակագինը,
• Թռիչքներ – Ինչպես դիտել թռիչքների ժամանակացույցը,
• Ինչպես կարդալ ուղեվարձի կանոնները

Amadeus տեղեկատվական համակարգ
• Աշխատանք հերթերի հետ,
• Ավիաընկերությունների հետ նամակագրություն,
• Amadeus օգնության համակարգ,
• Ինչպես կազմակերպել ամրագրման գործընթացը Amadeus-ի միջոցով:

Բազմաթիվ գործնական առաջադրանքների շնորհիվ դուք կարող եք բառացիորեն զգալ համակարգը և սովորել, թե ինչպես օգտագործել այն պրոֆեսիոնալ կերպով:

Դասընթացը մշակվել և իրականացվում է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։