Ողջույնի խոսք

Զբոսաշրջության ոլորտի պատվարժան ներկայացուցիչներ,
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան ողջունում է Ձեզ:
Աշխարհում և ընդհանրապես կյանքում զբոսաշրջության և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների դերի ու նշանակության հանրային ընկալումը, արժանվույն գնահատումն ու պատշաճ օգտագործումը խիստ օգտակար է և անհրաժեշտ։ Իսկ ահա հակառակը՝ թերի հանրային ընկալումը, թերագնահատումն ու ռացիոնալ չօգտագործելը մարտահրավեր է, որը պետք է հաղթահարվի։
Յոթ պարզ ճշմարտությունների միասնական արձանագրումն ու իրացումը կնպաստի հանրային ընկալման ձևավորմանն ու ամրապնդմանը և այդպիով զբոսաշրջության արդյունավետ ծառայեցմանը ժողովուրդների բարօրությանը, անվտանգությանը, բարիդրացիությանն ու բարեկամությանը։
1. Զբոսաշջությունը շատ կարևոր տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական նշանակություն ունեցող ֆենոմեն է։
2. Զբոսաշրջությունը սնում է տնտեսության մնացած բոլոր ճյուղերը և սնվում դրանցից։
3. Կայուն զբոսաշրջությունը հզոր ուժ է՝ ի նպաստ․
● Կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացման,
● Բնակչության կենսամակարդակի բարձրացման,
● Շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման,
● Մշակութային ժառանգության պահպանման, զարգացման, պատշաճ ներկայացման ու խթանման,
● Միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության,
● Երկրի ու ժողովրդի միջազգային հեղինակության ամրապնդման ու շարունակական բարձրացման,
● Համամարդկային արժեքների պահպանության, զարգացման, խթանման,
● Միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդման,
● Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման։
4. Էության մեջ զբոսաշրջությունը ճանապարհորդություն և կացություն է։
Զբոսաշրջությունը մարդու ժամանակավոր կյանքն է իր մշտական կացության վայրից (սովորական միջավայրից) դուրս։
Այլ կերպ ասած, որպես զբոսաշրջություն, մենք մեկնում ենք մեր սովորական միջավայրից որևէ զբոսաշրջավայր, որտեղ անց ենք կացնում մեր կյանքի՝ սովորականից տարբերվող մի մասը։
5. Իսկ զբոսաշրջավայրը ոչ միայն տարածք է իր սահմաններով, ենթակառուցվածքներով ու ծառայություններով, այլ նաև կյանքն ու կենսակերպն է տեղում։
Որքան հետաքրքիր ու ինքնատիպ է կայնքը տեղում, այնքան գրավիչ ու մրցունակ է զբոսաշրջավայրը։
6. Այդպիսով՝
● զբոսաշրջային օպերատորը զբոսաշրջային ծառայությունների համախմբողն է, զբոսաշրջավայրում զբոսաշրջիկի կյանքի կոմպոզիտորը և պատասխանատու է այդ կյանքի պատշաճ կազմակերպման և ապահովման համար,
● զբոսավարը երկրի, համայնքի ու ժողովրդի ներկայացուցիչն է, նրանց հեղինակության համար գլխավոր պատասխանատուն,
● հյուրանոցապանը հյուրին տանը հյուրընկալողն է և պատշաճ հյուրընկալության պատասխանատուն,
● պանդոկապանը հաց տվողն է
● խոհարարը խոհեր արարողն է ու խոհանոցի միջոցով անցյալի, ներկայի ու ապագայի լավատեսական ընկալումների պահպանողն ու տարածողը
● միջոցառումների, փառատոնների կազմակերպիչը բոլոր տեսակի ծրագրերին միս ու արյուն տվողն է, զբոսաշրջիկի կյանքին բազմազանություն, համ ու հոտ հաղորդողը,
● մշակութային գործիչը ազգային ինքնության կրողը, պահպանողն ու ներկայացնողն է, մշակույթի լեզվով աշխարհի հետ երկխոսություն ապահովողը,
● փոխադրողը ճանապարհորդության պատասխանատուն է
● տեղի բնակչությունն այս ամենի գլխավոր օգտատերն ու պատասխանատուն է
7. Խնամենք, պահպանենք ու զարգացնենք զբոսաշրջությունը, և այն կպատասխանի բազմապատիկ։
Ողջույնի խոսք

Նորություններ

04.09.2023

Մեզ խնդրում են «կարմիր գոտի» համարվող Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշն ու Գեղարքունիքը հանել զբոսաշրջային ուղղությունների ցանկից. Մեխակ Ապրեսյան

Տարածաշրջանում առկա լարվածության ու գնաճի ֆոնին, ինչպես նաև դրամի արժևորմանը զուգահեռ, Հայաստանը շարունակում է պահպանել իր զբոսաշրջային գրավչությունը: Առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան է այցելել մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Միեւնույն ժամանակ, Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը եվրոպական երկրներում իբրև վտանգավոր գոտի են դիտարկվում, ավելին, օտարերկրյա զբոսաշրջային ընկերությունները հայ գործընկերներին խնդրում են ծրագրերից հանել այդ մարզերը:Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ պետությունը, մասնավոր հատվածն ու Սփյուռքը պետք է կարողանան փոխել այդ կարծրիքը: Ապրեսյանի համոզմամբ կարմիր գոտի ճանաչված հայկական բնակավայրերը զբոսաշրջության համար վտանգավոր չեն:«Պետությունը, մասնավոր հատվածն ու Սփյուռքը պետք է կարողանան փոխել այդ կարծրիքը, որն ավելի շատ կարծրատիպ է և հեռու է իրականությունից», — համոզված է Ապրեսյանը: Ապրեսյանը իր ասածը հիմնավորում է այսպես. «Սիսիանում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը՝ «Նավասարդ» խորագրով: Հրաշալի լուսաբանվեց, տասնյակ հազարավոր մարդիկ կային: Բոլորը տեսան, որ մարդիկ անհոգ ու ապահով շրջում են Սյունիքում: «Վտանգավոր» Սյունիքում փառատոնը վառ վկայությունն էր, որ այդ գոտին զբոսաշրջության համար ապահով է»:Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ պատերազմից և կորոնավիրուսից հետո զբոսաշրջության ոլորտը սկսում է կամաց-կամաց վերականգնվել: Պետությունը մարքեթինգի համար հատկացվող բյուջեն հնգապատկել է, արդյունքը կերևա գալիք տարիներին:«Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, աճ ենք արձանագրում, դեռևս չենք հասնում 2019-ի՝ մինչև կորանավիրուսի ժամանակ ունեցած ցուցանիշին»,- ասում է Ապրեսյանը և հավելում՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կիսամյակային տվյալներով արդեն իսկ գերազանցել է 2019-ի ցուցանիշը:«770.000-ից քիչ ավելի ցուցանիշ ենք ունեցել 2019-ին, իսկ այս տարի մեկ միլիոնը գերազանցեցինք»: Նրա համոզմամբ՝ միանգամայն իրատեսական է, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում, 2019-ի ցուցանիշը՝ այն է մոտ 1 մլն 894 հազար, այս տարի գերազանցվելու է: Ապրեսյանը վստահ է, որ այս տարի Հայաստանն իր զբոսաշրջային այցելությունների թվով հատելու է 2 մլն-ի սահմանագիծը:«Չպետք է երբեք տարվել այս պահին փող աշխատելու մոլուցքով: Իհարկե, մենք ունենք հրաշալի պատմամշակութային ժառանգություն և որոշակիորեն ձևավորված ենթակառուցվածքներ, բայց մեր գլխավոր խաղաքարտը մեր լեգենդար ժողովուրդն է՝ իր հյուրընկալությամբ, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին մեր երկրում լավ զգալ իրեն»,- ասում է Ապրեսյանը՝ հավելելով, որ պետության և մասնավոր հատվածի կողմից աշխատանք նույնպես տարվել է, հատկապես, մարքեթինգի ուղղությամբ:Ապրեսյանը նշում է, թեեւ վերջին տարիներին պետությունն ավելացրել է տեսակի փառատոնների իր մասնակցության չափաբաժինը, սակայն, կա մի կարևոր խնդիր՝ մի փառատոնին մասնակցողը մեկ այլ փառատոնի մասնակցելու դեպքում աջակցության համար չի կարող դիմել պետությանը: Սա, ըստ մասնագետի, հարվածում է փառատոնների կազմակերպման ամբողջ համակարգին:Ապրեսյանը կարեւորում է փառատոնների նշանակությունը: Դրանց միջոցով կարելի է հասնել զբոսաշրջային քաղաքականության առջև դրված նպատակներին:

16.12.2022

Հայաստանի զբոսաշրջային որոշ կենտրոններ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնել. Մեխակ Ապրեսյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ որոշ զբոսաշրջային կենտրոններ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորված են եղել: Թեպետ սահմանին այսօր համեմատաբար հանգիստ է, միևնույն է այդ զբոսաշրջային կենտրոնները չեն գործում:«Ջերմուկը, որը ՀՀ կառավարության կողմից հայտարարված զբոսաշրջության կենտրոններից մեկն է, այսօր ծանր կացության մեջ է: Այդ վիճակում են նաև մյուս համայնքները, որոնք թիրախավորված են եղել: Ինչպես գիտենք, շատ ենթակառուցվածքներ ֆիզիկապես վնասվել են, դրանից բացի այսօր այնտեղ զբոսաշրջային այցելություններ չկան: Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ հաստատություններ այսօր չեն գործում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:Մասնագետի խոսքով, այս և նման այլ զբոսաշրջային կենտրոնները կանգնած են այնպիսի խնդրի առաջ, որ կարող են կորցնել այդ գործունեությունը, աշխատատեղերը: Եթե ոլորտի աշխատողները երկար գործազուրկ մնան ու փորձեն այլ ոլորտներում գործ գտնել, ապա շատ շուտով մասնագետների կորուստ կլինի: Հետո այդ բացը լրացնելը շատ դժվար կլինի:Մեխակ Ապրեսյանն առաջարկում է պետությունն ու մասնավոր հատվածը միասին քննարկեն՝ հասկանալու համար, թե այդ տուժած վայրերում ինչպես կարելի է զբոսաշրջությունը պահպանել, այդ ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակել:Սահմանային լարվածության հետևանքով նաև զբոսաշրջային տուր առաջարկող ընկերություններն են վերանայել իրենց աշխատանքը՝ փոփոխություններ կատարելով տուրփաթեթների կառուցվածքում:«Այս շրջանում նաև որոշակի փոփոխություններ են նկատվում ներգնա ուղղությամբ: Մասնավորապես, ինչպես տեսանք Ռուսաստանում մոբիլիզացիայով պայմանավորված մեծ հոսք եղավ դեպի Հայաստան: Դա մի կողմից լավ է, մեծ թվով քաղաքացիներ են գալիս, սակայն մյուս կողմից տոմսերի թանկացում եղավ, ինչը հետ պահեց իրականում զբոսաշրջային նպատակով եկողներին»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:Մասնագետը նկատեց, որ դեռ 2020 թվականից է զբոսաշրջության ոլորտը հարվածներ ստանում, սկզբում համավարակն էր, հետո 44-օրյա պատերազմը: Դրանից հետո մեծ ջանքեր գործադրվեցին ոլորտը վերականգնելու, աշխուժացնելու ուղղությամբ, ինչը հաջողվել էր: 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան: Այս ցուցանիշով երկիրը կամաց-կամաց մոտենում է 2019 թվականի տվյալներին: Ընդհանուր տեմպը պահպանելու համար Մեխակ Ապրեսյանն առաջարկում է պետություն-մասնավոր հատված ակտիվ աշխատանք տարբեր ուղղություններով՝ իրավիճակի գնահատում, ճկուն արձագանք, աշխատանքի վերակազմակերպում, աջակցման ծրագրերի մշակում և այլն:

15.12.2022

2022-ին Հայաստան է եկել 1.54 մլն զբոսաշրջիկ. Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ամփոփեց 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները և ներկայացրեց 2023 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը:Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև նոր՝ Armenia.travel կայքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանի զբոսաշրջային ոլորտի մասին ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը նշեց, որ կայքը ստեղծվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Նա ընդգծեց, որ այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ։«Կորոնավիրուսից հետո ՀՀ այցերի թիվը վերականգնվում է։ Հույս ունենք, որ տարին կավարտենք 1 մլն 600-700 հազար այցերով և կմոտենանք 2018-ի ցուցանիշներին։ Ամենաշատը Ռուսաստանից են Հայաստան եկել` զբոսաշրջիկների 47 տոկոսը ՌԴ–ից են։ Դրան հաջորդում են Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից, Գերմանիայից եկողները»,–ասաց Պողոսյանը։ Նա հիշեցրեց, որ իրենք արդեն նոր բրենդ ունեն` «Հայաստանը` որպես թաքնված ուղի», որը ներկայացնում են բոլոր միջոցառումներին և միջազգային էքսպոներին։Բացի այդ, Համաշխարհային բանկի հետ իրականացրել են մի շարք միջոցառումներ և կշարունակեն հաջորդ տարի էլ կյանքի կոչել դրանք։Պողոսյանը վստահեցրեց, որ շատ մեծ ծավալի աշխատանք են կատարել, որպեսզի կարողանան ՀՀ–ն (4 ուղղությամբ` բնություն, արկածային մշակույթ, խոհանոց և գինի) ճիշտ ներկայացնել միջազգային շուկայում։ Այս տարի նաև իրականացրել են ճանաչողական այցեր, Հայաստան են այցելել ԱՄՆ–ից, Վրաստանից, Դուբայից, Բելառուսից և Գերմանիայից։ Բացի այդ, բազմաթիվ հոդվածներ են տպվել ՀՀ–ի մասին։Ինչ վերաբերում է հաջորդ տարվա անելիքներին՝ Պողոսյանը նշեց, որ նախատեսում են իրենց նոր կայքը, որը միայն անգլերենով է, մյուս տարի ներկայացնեն ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լերզուներով։ Միաժամանակ, ավիաընկերությունների հետ են աշխատում, որպեսզի կարողանան Հայաստանը գովազդել։Դեկտեմբերին անցկացված «Մանկական Եվրատեսիլ–2022»–ի համար ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը նույնպես փոքր չէ, սակայն այդ տվյալները, Պողոսյանի խոսքով, վերջնական կունենան հունվարին։ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի թիմի իրականացրած աշխատանքի արդյունքում ունեցել են նշանակալի արդյունքներ:«Այդ ձեռքբերումներից կցանկանայի մատնանշել Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծումը և միջազգային հարթակներում այն ներկայացնելը: Հայաստանը իսկապես ունի զբոսաշրջային մեծ ներուժ՝ իր եզակի պատմամշակութային ժառանգության, չբացահայտված հետաքրքիր վայրերով, յուրահատուկ խոհանոցով և զբոսաշրջային այլ ուղղություններով, որոնք էլ ավելի տեսանելի և ներկայանալի կդառնան նոր կայքի գործարկման շնորհիվ»,-ասաց Քերոբյանը:Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ:«Օրենքում հիմնական փոփոխությունները կարգավորումների դաշտն է, համպատասխան տնտեսվարողներին բերում ենք կարգավորումների դաշտ ծանուցման մասին օրենքով: Ըստ օրենքի, նաև ներդնելու ենք որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են որոնք, ընդգրկվել են մեր ներկա օրենքի նախագծում, որը ընթացքի մեջ կլինի հաջորդ տարվա ընթացքում»,-ասաց Սուսաննա Հակոբյանը:Զբոսաշրջության կոմիտեն նաև շնորհակալագրեր հանձնեց 2022 թվականի ընթացքում Կոմիտեին էական աջակցություն ցուցաբերած մի շարք գործընկերների։

15.12.2022

Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքը նոյեմբերին գերազանցել է 2019 թվականի նույն ամսվա ցուցանիշը

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է մեր երկիր զբոսաշրջային այցելությունների աճի ներքին և արտաքին պատճառները։Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2022 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստան 1.54 մլն զբոսաշրջիկ է ժամանել։ Ընդ որում, 2019 թվականից սկսած առաջին անգամ, մեկ ամսվա ցուցանիշները գերազանցվել են. միայն 2022 թվականի նոյեմբերին 144 576 զբոսաշրջային այց է գրանցվել 2019 թվականի նույն ամսվա 140 376–ի համեմատ (2021 թվականի նոյեմբերին երկիր է ժամանել 85 762 զբոսաշրջիկ)։Sputnik Արմենիայի հետ զրույցում Ապրեսյանը նշեց, որ այդ այցերի մեծ մասը (47%–ը) պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքով։ Այնուհետև, ՌԴ–ից հետո մեծ տարբերությամբ, գալիս են Վրաստանը, Իրանը, ԱՄՆ–ն և Գերմանիան։«Պետք չէ մոռանալ, որ Ուկրաինայի ճգնաժամի և զորահավաքի ֆոնին Հայաստանը Ռուսաստանից այցելուների երկու հոսք ընդունեց։ Մի մասը եկավ, որպեսզի ժամանակավոր այստեղ հաստատվի, մյուս մասն իսկապես զբոսաշրջիկներ են», – ասաց Ապրեսյանը։Նրա խոսքով` ներկայումս Հայաստանը զգալի ավելացրել է մրցակցային իր առավելությունները։ Այսպես, օրինակ, վերջին տարիներին մեզ մոտ բարելավվել է HoReCа ոլորտը (Hotel, Restaurant, Cafe – խմբ.), ինչպես նաև զարգացել են հոսթելները։ Ռուսաստանցիներն այստեղ իրենց հարմարավետ են զգում, բացի այդ, ռուբլու կուրսն էլ ավելի կայուն է, քան այլ երկրներում։ Մասնագետը պնդում է, որ նման ցուցանիշներ չէին կարող գրանցվել առանց պետական և մասնավոր հատվածների լավ աշխատանքի։ Բացի այդ, աշխարհում Հայաստանի մասին իրազեկվածությունն է բարձրացել։Միևնույն ժամանակ Ապրեսյանը հորդորեց չթուլանալ բարձր ցուցանիշների ֆոնին։ Նա պարզաբանեց, որ ոլորտն իսկապես վերականգնման ճանապարհին է, սակայն աճ է գրանցվել բացառապես անհատական այցերի հաշվին։Նրա խոսքով` ներկայումս Հայաստանը զգալի ավելացրել է մրցակցային իր առավելությունները։ Այսպես, օրինակ, վերջին տարիներին մեզ մոտ բարելավվել է HoReCа ոլորտը (Hotel, Restaurant, Cafe – խմբ.), ինչպես նաև զարգացել են հոսթելները։ Ռուսաստանցիներն այստեղ իրենց հարմարավետ են զգում, բացի այդ, ռուբլու կուրսն էլ ավելի կայուն է, քան այլ երկրներում։ Մասնագետը պնդում է, որ նման ցուցանիշներ չէին կարող գրանցվել առանց պետական և մասնավոր հատվածների լավ աշխատանքի։ Բացի այդ, աշխարհում Հայաստանի մասին իրազեկվածությունն է բարձրացել։Միևնույն ժամանակ Ապրեսյանը հորդորեց չթուլանալ բարձր ցուցանիշների ֆոնին։ Նա պարզաբանեց, որ ոլորտն իսկապես վերականգնման ճանապարհին է, սակայն աճ է գրանցվել բացառապես անհատական այցերի հաշվին։

Հայաստան

Կայքը մշակվել է RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում։