«Armenia International Tourism Forum 2025»-ը կմիավորի զբոսաշրջության ոլորտի առաջատարներին, փորձագետներին և զբոսաշրջսյին քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու ոլորտի նոր հնարավորությունները: Միջոցառումը կկենտրոնանա այնպիսի հիմնական թեմաների վրա, ինչպիսիք են տարածաշրջանային մրցունակությունը, կայուն զբոսաշրջության զարգացումը և արտագնա զբոսաշրջության նոր միտումները։

Հիմնական ելույթներով և փորձագետների կողմից ղեկավարվող քննարկումներով ֆորումը արժեքավոր պատկերացումներ կտրամադրի ներկայիս մարտահրավերների և ապագա առաջընթացի հնարավորությունների մասին: Համագործակցության և գաղափարների փոխանակման համար տարածք ստեղծելով՝ միջոցառումը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դերը տարածաշրջանային զբոսաշրջության շուկայում և խրախուսել ոլորտի երկարաժամկետ զարգացման նորարարական մոտեցումները։

Տուրիզմի հայկական ֆեդերացիան ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը՝ իր փորձագիտությունն ու ոլորտի հեռանկարը ներդնելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման միասնական մոտեցումները խթանելու համար։

Ֆորումը հնարավորություններ կընձեռի նոր կապերի հաստատման, գործընկերային հարաբերությունների կառուցման և զբոսաշրջության նորարարական նախաձեռնությունների ցուցադրման համար: Մասնակիցները կկարողանան կապ հաստատել միջազգային կազմակերպությունների, տեղական շահագրգիռ կողմերի և առաջատար ընկերությունների հետ՝ ուսումնասիրելու նոր համագործակցություններ, որոնք կարող են նշանակալի առաջընթաց ապահովել ոլորտում:



