Հաջողությամբ ավարտեցինք RECONOMY «Ուղղությունների կայուն զարգացում» ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպված AMADEUS ավիատոմսերի ամրագրման և վաճառքի համակարգի հերթական վերապատրաստման դասընթացը։
Հավաստագրերի հանձման հանդիսավոր արարողությունն անցկացրեցինք յուրօրինակ մթնոլորտով հարուստ «Մեգերյան Կարպետ» մշակութային կենտրոնում։
Մինչ արարողությունը մասնակիցները շրջայց կատարեցին գորգերի թանգարանում՝ ծանոթանալով հայկական գորգագործության հնամենի ավանդույթներին, իսկ հետո, պարոն Մամուլյանի ղեկավարությամբ, մասնակցեցին ղափամայի պատրաստման տպավորիչ վարպետաց դասին։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին հաջող ավարտի կապակցությամբ և մաղթում նորանոր մասնագիտական ձեռքբերումներ։