ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների համագործակցությամբ և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիս 7-ին կազմակերպվեց «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» խորագրով համաժողով։
Համաժողովը նոր հարթակ է զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջողված փորձը։




