Ցուցահանդեսին մասնակցությունն արդյունավետ էր և խիստ կարևոր։

Հատուկ շնորհակալություն Քուվեյթում ՀՀ դեսպանությանը ցուցահանդեսին հայկական մասնակցության ապահովման գործընթացը նախաձեռնելու, ցուցահանդեսին Ֆեդերացիայի և իր անդամների մասնակցությանն աջակցելու, անհրաժեշտ գործարար հանդիպումներ կազմակերպելու, հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով դիմավորելու և ճանապարհելու համար։


Տուրիզմի Հայկական ֆեդերացիան ցուցահանդեսին մասնակցում էր իր անդամներ՝ Geographic Travel Club, globalaviatour_armenia, GoArmenia /Visa Concord Travel/ և Bucket List Travel Armenia – ի հետ։

1-ին նկարում հայկական տաղավարում Արտակարգ եվ Լիազոր Դեսպան Արսեն Առաքելյանի հետ Jazeera Airways ավիաընկերության գլխավոր տնօրեն Բարաթան Պասուպաթին և ավիաընկերության կոմերցիոն մենեջեր Գոնչա Ակչան են, իսկ 2-րդ նկարում մեր հյուրն է նաև հայտնի հեռուստահաղորդավար և բլոգեր Ազիզ Ալմութավան։