🇦🇲🤝🇰🇼Հուլիսի 22-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիան հյուրընկալեց Քուվեյթից Հայաստան ժամանած տուրօպերատորների պատվիրակությանը՝ Jazeera Airways ավիաընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ։ Այցի նպատակը Հայաստանի զբոսաշրջային գրավչության բացահայտումն ու փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունների քննարկումն է։
Ծրագրի շրջանակում պատվիրակությունն առաջին օրն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ բացահայտելով հայկական հոգևոր և մշակութային ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկը։ Այնուհետև հյուրերը վայելեցին համեղ ճաշ «Ագապէ» սեղանատանը /Agape Refectory – Etchmiadzin/` հայկական խոհանոցի բազմազան համերի և ջերմ մթնոլորտի ուղեկցությամբ։
Երևանում հյուրերը շրջեցին քաղաքի տեսարժան վայրերով՝ բացահայտելով ինչպես Երևանի պատմական շերտերը, այնպես էլ նրա ժամանակակից ռիթմը։ Երեկոյան Ararat Tavern- Արարատ պանդոկ-ում կազմակերպված ավանդական ընթրիքը ևս մեկ հնարավորություն էր բացահայտելու հայկական խոհանոցի համերն ու հյուրընկալության մշակույթը։
Խմբի գիշերակացը կազմակերպվել էր նորաբաց Red Bridge Yerevan հյուրանոցում, որն առանձնացավ իր բարձրակարգ սպասարկմամբ, հարմարավետ պայմաններով և անձնակազմի պրոֆեսիոնալ ու ջերմ վերաբերմունքով։ Հյուրերը բարձր գնահատեցին հյուրանոցի մթնոլորտը՝ նշելով այն որպես իդեալական վայր տուրիստական խմբերի ընդունման համար։
Ճանաչողական այցը շարունակվում է դեպի Վայոց Ձորի մարզ։ Մանրամասներն՝ առաջիկա հրապարակումներում։