Քուվեյթից ժամանած զբոսաշրջային օպերատորների Հայաստան ճանաչողական այցի երկրորդ օրը, Ֆեդերացիայի անդամների հետ B2B հանդիպումից հետո, պատվիրակությունը մեկնեց Հայաստանի Վայոց Ձորի մարզ։ Ճանապարհին կազմակերպվեց ճաշ և ներկայացվեց հայկական խոհանոցի բազմազանությունը Vedi Alco ընկերության՝ բնության գրկում գտնվող նրբաճաշակ ռեստորանում։
Այնուհետև խումբն ուղևորվեց Արենի-1 քարանձավ, որն աչքի է ընկնում իր գիտական արժեքով և պատմական շերտերով, իսկ հաջորդ կանգառը հանդիսացավ Հայաստանի հոգևոր և ճարտարապետական գոհարներից մեկը՝ Նորավանքի վանական համալիրը։
Օրվա վերջում հյուրերն ուղևորվեցին Ջերմուկ, որտեղ ճանաչեցին քաղաքի առողջարանային հարուստ ռեսուրսը, վայելեցին խաղաղ ու ապահով մթնոլորտն ու գեղեցկությունը։ Առավոտյան ըմբոշխնեցին դրախտային մաքուր օդը, այցելեցին Ջերմուկի ջրվեժ և Հանքային ջրերի պատկերասրահ։
Գիշերակացը կազմակերպվեց հետևյալ առողջարաններում․
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ բարձր մակարդակի հյուրընկալության, հարմարավետ պայմանների, ջերմ վերաբերմունքի և բարձրակարգ սպասարկման համար։