Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան Մոլդովայի Ազգային Ներգնա և Ներքին Տգուրիզմի Ասոցիացիայի (ANTRIM) հրավերով եռօրյա աշխատանքային այցով Մոլդովայում էր։


Այցելեցինք զբոսաշրջային գրավչության վայրեր, մասնակցեցինք բիզնես ֆորումի և կնքեցինք եռակողմ համագործակցության հուշագիր Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի (ATF), Մոլդովայի Ազգային Ներգնա և Ներքին Տգուրիզմի Ասոցիացիայի (ANTRIM) և Վրաստանի Տուրիզմի Ասոցիացիայի (GTA) միջև։ Հուշագիրն ուղղված է երեք երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ու առավել ակտիվացմանը, այդ թվում նաև Հայաստան-Վրաստան-Մոլդովա տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք/փաթեթների ձևավորմանն ու համաշխարհային շուկայում խթանմանն ու իրացմանը։


Գործընկերներին նվիրեցինք Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման ՀԿ կողմից ստեղծված և Ռազմավարական Զարգացման Գործակալության աջակցությամբ տպագրված հայկական խոհանոցը (մասնավորապես Լոռու և Վայոց Ձորի մարզերի) ներկայացնող գրքեր։


Համագործակցության ծրագիրն իրականացվում է Ռազմավարական Զարգացման Գործակալության (SDA) աջակցությամբ` RECONOMY Regional Tourism Development ծրագրի շրջանակներում։