2025 թ. հունիսի 30-ին կայացավ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հերթական խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում՝ նոր անդամակցության հայտի քննարկումը։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հայկական տուրիզմի նվիրյալների մեծ ընտանիքը համալրվեց ևս մեկ փորձառու և պրոֆեսիոնալ կազմակերպությամբ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նոր անդամն է՝ «Դուբայ Տուր» զբոսաշրջային ընկերությունը։
Շնորհավորում ենք նոր անդամին՝ մաղթելով հաջողություններ, արդյունավետ համագործակցություն և ակտիվ ներգրավվածություն ոլորտի առաջխաղացման և միասնական ծրագրերի իրականացման գործընթացում։