Շատ շուտով՝ հունիսի 14-ին, Արզնի համայնքում սպասվում է մի յուրահատուկ իրադարձություն՝ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով Հայ և Ազգային Փոքրամասնությունների Մշակութային-Խոհանոցային փառատոն։
Այս տոնը համախմբելու է թե՛ հայ, թե՛ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ ներկայացնելու իրենց խոհանոցային արվեստն ու մշակութային գունեղ տարրերը։ Մեզ սպասում է համերի, հոտերի և երաժշտության իսկական տոն՝ լի ջերմությամբ, բարեկամությամբ և նոր բացահայտումներով։
Միացիր մեզ ու դարձիր այս յուրահատուկ մշակութային իրադարձության մի մասը։




