Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իր անդամների հետ միասին, մասնակցեց Գյումրիի Իլյուզիաների թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։Ուղեղի ժամանց. հաճախ այսպես են բնութագրում իլյուզիաների թանգարանները։ «Սա դասական թանգարան չէ, իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք․ այստեղ երեք երևույթները հանդիպում են միաժամանակ։ Վստահ ենք, շատ շուտով թանգարանը կդառնա Գյումրիի այցեքարտերից մեկը և կզբաղեցնի իր տեղը քաղաքի պարտադիր այցելելու վայրերի ցանկում»,- բացմանն իր ելույթում նշեց թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը: