Փառատոններ
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ
-
29/05 - 04/06/2023
ԳԻՆՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
-
02/06 - 04/06/2023
ԳԱՐԵՋՐԻ ՕՐԵՐ
-
07/07 - 08/07/2023
ՊԻԿՆԻԿ ՓԱՐԹԻ
-
05/08/2023
ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԻՇԵՐ
-
09/09/2023
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ
-
07/10/2023
ՄԵՏԱԷՔՍՊՈ – ՍՆՈՒՆԴ , ԽՄԻՉՔ, ՏՈՒՐԻԶՄ
-
22/11 - 23/11/2023
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ
29/05 - 04/06/2023
Հայաստանի զբոսաշրջության զարգացման մեջ կարևոր տեղ զբաղեցնող «©Երևանի Գինու Օրեր» միջոցառումը կանցկացվի արդեն 7-րդ անգամ, այս անգամ ավելի մասշտաբային՝ ընդգրկելով ոչ միայն փառատոնային այլև էքսպոյի հատված։ Մենք մնում ենք հավատարիմ մեր նպատակին՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
Միջոցառումը կտևվի մեկ շաբաթ՝ մայիսի 29-ից հունիսի 4-ը, բուն փառատոնային հատվածը կանցկացվի հունիսի 2-ից 4-ը Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածում և Թումանյան փողոցից մինչև Փարպեցի խաչմերուկ, ժամը 16։00-ից մինչև 23։00, իսկ մինչ փառատոնը՝ մայիսի 29-ից հունիսի 1-ը անցկացվելու է մեկ բարեգործական ընթրիք, հատուկ հրավիրյալ միջազգային սոմելյեի հետ, գինու հետ հատուկ համադրված սննդի մենյուով, որի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարից «Երևանի Գինու Օրերի» պաշտոնական վեբ կայքի միջոցով։ Ընթրինքն ուղեկցվելու է ներկայացված գինիների մասին հետաքրքիր պատմություններով և գինու մշակույթի վարպետության դասով։
Այս տարի անցկացվելու է նաև «Ընթրիք» հատուկ ֆոկուս խմբի համար, որն ուղղված է լինելու հիմնականում հոռեկա սեգմենտին և երիտասարդ գինեգետներին։ Որպես «Երևանի Գինու Օրերի» արշավ, մասնակից ռեստորաններն առաջարկելու են հատուկ մենյու՝ գինու հյուրասիրությամբ։ Առավել ուշ մենք կտրամադրենք արշավին մասնակից ռեստորանների ցանկը՝ հատուկ մենյուներից օգտվելու համար։ Որպես արշավի մի մաս, «Երևանի Գինու Օրերի» շրջանակներում, սուպերմարկետների ցանցում անցկացվելու են գինու վաճառքի պրոմո-ակցիաներ։
Այս տարի ևս, փառատոնի տարածքը բաժանված կլինի մի քանի գոտիների՝
- Գինու և գաստրո գոտում ներկայացված են լինելու հայաստանյան և արցախյան գինի արտադրողները, ռեստորաններն ու սրճարանները, որոնց շնորհիվ փառատոնի մասնակիցները անզուգական գինին կհամտեսեն տարբեր ուտեստների համադրությամբ։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձարկելու ընդհանուր առմամբ 400+ տեսակ գինի մինչև 50 գինի արտադրողներից։
- Գինեդասեր գոտում կլինի տաղավար, որտեղ հյուրերը ցանկության դեպքում կմասնակցեն գինու հանրաճանաչելիությանն ուղղված 9 հանրամատչելի, եռալեզու դասըթացների, որոնք անցկացվելու են հրավիրյալ գինեգործների, սոմելյեների կողմից։ Բոլոր գինեդասերն ուղեկցվելու են ներկայացված գինու համտեսով, այդ իսկ պատճառով մուտքը միայն բրենդավորված բաժակով է թույլատրվում։ Այս գոտին տեղակայված է լինելու Էքսպոյի տարածքում։ Մուտքավճարը տեղում արժենալու է 10000 դրամ և որպես նվեր տրվելու է բրենդավորված բաժակ նրանց, ովքեր չունեն այն։ Գինեդասերի նախավաճառքի տոմսերը «Երևանի Գինու Օրերի» պաշտոնական վեբ կայքում հասանելի կլինեն հունվարից՝ 5000 դրամ արժեքով։ Իսկ այն տուր-օպերատորները, ովքեր նախօրոք կպատվիրեն «Գինու Համտեսման Փաթեթ», կստանան իրենց ցանկացած գինեդասի տոմսը 2000 դրամով (1 Գինեդասի տոմս = 1 Գինու Համտեսման Փաթեթ) ։
- Երաժշտական գոտի։ Այս տարի ունենալու ենք մեկ մեծ և լուսավոր բեմ, որը տեղակայված է լինելու Թումանյան-Փարպեցի խաչմերուկում։ Հյուրերը կվայելեն բարձրաճաշակ երաժշտություն՝ տարբեր բենդերի կատարմամբ։
- Բարեգործական գոտի։ Այս տարի ևս ունենալու ենք բարեգործական գոտի, որտեղ իրենց գործունեությունը կներկայացնեն, հանգանակություն կանեն և կվաճառեն իրենց կողմից պատրաստված իրեր՝ Զինվորների կրթությամբ և առողջությամբ զբաղվող ՀԿ-ները։
Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել հատուկ «Գինու Համտեսման
Փաթեթ»։ «Գինու Համտեսման Փաթեթն» իր մեջ ներառում է՝ կտորե երկտեղանի գինու պայուսակ, գինու բաժակ՝ լոգոյով, 12 կտրոն, գրքույկ, որում
ներկայացված կլինի տեղեկատվություն բոլոր մասնակից գինեգործների մասին, ներկայացված կլինեն զեղչի կտրոններ ռեստորաններից օգվելու համար և այլ
հետաքրքիր ու բովանդակային տեղեկատվություն, ինչպես նաև նախընտրելի գինիների մասին նշումներ անելու համար նախատեսված հատուկ էջեր։ Փաթեթն
արժենալու է 12000 ՀՀ դրամ։
Բացի փաթեթներից, առանձին վաճառվելու են լոգոյով բաժակներ՝ 4000 ՀՀ դրամ, և կտրոններ` 12 հատը 3000 ՀՀ դրամ արժողությամբ:
ԳԻՆՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
02/06 - 04/06/2023
Այս տարի, որպես նորույթ, գինգործները բացի փառատոնային հատվածից ներկայացված են լինելու նաև
Մասնագիտական Գինու Էքսպո հատվածում նույն օրերին Զորյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև ՄոսկովյանՍպենդարյան խաչմերուկ։ Էքսպոն առանձնացված է լինելու հիմնական փառատոնային հատվածից։ Հիմնական
նպատակն է հնարավորություն տալ «©Երևանի Գինու Օրեր»-ի գործարար այցելուներին առավել մասնագիտացված
միջավայրում համտեսել ընտրված գինիներն ու հնարավորություն ունենալ զրուցել գինեգործական
ընկերությունների համապատասխան մասնագետների հետ, ինչպես նաև գնել բացառապես շշալցված գինիներ։
Հարթակը կարող է լավագույնս ծառայել B2B համագործակցությունների համար։ Էքսպոյի մուտքն անվճար է։
ԳԱՐԵՋՐԻ ՕՐԵՐ
07/07 - 08/07/2023
«Գարեջրի Օրեր»-ը ամենամյա միջոցառում է, որն այս տարի տեղի կունենա ՀՈՒԼԻՍԻ 7-8-ին, ժամը 17։00-ից մինչև 23։00-ն Զաքյան փողոցում՝ Զաքյան-Լուսավորիչ և Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկում։
Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական գարեջրի ավանդույթները, շուկայում ի հայտ եկող նորույթները, տարածել խմիչքի հետ համապատասխան սննդի համադրման մշակույթը և, իհարկե, խթանել իրադարձային տուրիզմը Հայաստանում:
Տարածքը բաժանված կլինի մի քանի գոտիների՝
- Նորույթ - Կլինի վարպետաց դասի հատուկ գոտի, որտեղ կարելի է բացահայտել՝ թե հայկական որ գարեջրի հետ ինչ սնունդ կարելի է համտեսել։ Հավատացած ենք, որ այս վարպետաց դասից հետո այցելուներն ավելի մասնագիտորեն կմոտենան տաղավարներին՝ զուգակցելու գարեջուրը և սնունդը։
- Գարեջրի գոտի – այս գոտում Հայաստանյան գարեջրի ընկերությունները կներկայացնեն գարեջրի բազմազան տեսականի։
- Սննդի գոտի – այստեղ այցելուներն կարող են վայելել գարեջրի հետ իդեալական համադրվող այնպիսի ուտեստներ և խորտիկներ, որոնք լրացնում և ամբողջացնում են գարեջրի համը:
- Երաժշտական գոտի - այս գոտում հյուրերը կվայելեն բարձրաճաշակ երաժշտություն տարբեր բենդերի կատարմամբ։ Այս տարի կլինի նաև հրավիրյալ «Ռոք Բենդ»։
- Խաղային գոտի – այս գոտում անցկացվելու են գարեջրոտ խաղեր։ Խաղերը տարածված են լինելու փողոցի ամբողջ երկայնքով։
Միջոցառման մուտքն ազատ է, սակայն գարեջուր խմելու համար այցելուն պետք է ձեռք բերի համտեսման փաթեթ՝ 10000 դրամ արժողությամբ, որն իր մեջ ներառում է՝ գարեջրի մեծ գավաթ, պատյան, 20 կտրոններ։
Միջոցառման տարածքը կլինի հետաքրքիր ձևավորման լուծումներով՝ բազմագույն և վառ լուսավորված: Այցելուները հնարավորություն կունենան իրենց օրն անցկացնել խելահեղ և ռիթմիկ երաժշտության ներքո:
Այս տարի ունենալու ենք նաև մշակութային հատված, փողոցում տեղակայված բաններների միջոցով «Գարեջրի Օրերը» Ձեզ է ներկայացնելու գարեջրի պատմության հետաքրքիր փաստեր։
ՊԻԿՆԻԿ ՓԱՐԹԻ
05/08/2023
Օգոստոսի 5-ին պիկնիկի սիրահարների համար կանցկացվի «Պիկնիկ Փարթի»
միջոցառումը։ Ամենաթեթև և արևոտ միջոցառման ընթացքում հնարավորություն
կունենաք ինքներդ պատրաստել կամ հենց տեղում ըմպել կոկտեյլներ ու այլ խմիչքներ,
մասնակիցը լինել բացօթյա կինոդիտմանը, վայելել համեղ խորտիկներ, անմոռաց պարել և
անմոռանալի ժամանակ անցկացնել ընկերների ու հարազատների հետ։ Միջոցառման այլ
մանրամասների մասին կտեղեկացնենք շուտով։
ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԻՇԵՐ
09/09/2023
«Երաժշտությունը հոգի է տալիս տիեզերքին, թևեր՝ մեր մտքին, թռիչք՝ մեր երևակայությանը և կենդանություն՝ ամեն ինչին», իսկ «Երևանի Երաժշտական Գիշեր» միջոցառումը տալիս է հնարավորություն զգալու այդ ամենը մեկ տեղում։ 2023թ-ին միջոցառումը տեղի կունենա ՍԵՊՏԵՄԲԵՐԻ երկրորդ շաբաթ օրը՝ Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։00-23։00 Շարլ-Ազնավուրի հրապարակում։
2023-ին ևս հնչելու է կենդանի երաժշտություն սիրված ու ճանաչված հայ երգիչների, բենդերի և արտասահմանյան հատուկ հյուր-երգչի կամ խմբի կատարմամբ: Այս 6 տարիիների ընթացքում «Երևանի Երաժշտական Գիշեր»-ը հյուրընկալել է համաշխարհային աստղ Լու Բեգային, Modjo Band-ի մենակատար Յան Դեստալին, դանիացի հայտնի կատարող՝ Թոմաս Նեվերգրինին, Բանդերասին՝ ուկրաինական հայտնի խմբին և գերմանացի հայտնի երգչուհի Oceana-ն:
Միջոցառման անբաժանելի մաս դարձած փառատոնային-գաստրո հատվածը կապահովի «ԷվենտՏուրա» ընկերությունը:
Համտեսի համար կլինեն սննդի և խմիչքի տաղավարներ՝ ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տեղական և միջազգային
խոհանոց։ Այցելուները կհամտեսեն իրենց նախընտրած սնունդն ու խմիչքները գեղեցիկ միջավայրում և բարձրորակ
երաժշտության ուղեկցությամբ։ Միջոցառման մուտքն ազատ է։
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ
07/10/2023
Շատերիս կողմից սիրված «Արենի Գինու» փառատոնը, որն անցկացվում է ամեն տարի Արենի գյուղում, իր 13–ամյա գործունեության շնորհիվ Հայաստանը, մասնավորապես՝ Արենի համայնքը ճանաչելի է դարձրել միջազգային զբոսաշրջության ասպարեզում։ Այս տարի փառատոնը կանցկացվի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ։
Փառատոնի նպատակն է զարգացնել և ավելի ճանաչելի դարձնել Արենի համայնքը՝ դարձնելով այն գրավիչ զբոսավայր, այդ թվում նաև` գինեգործության բնօրրան և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մաս:
Փառատոնը բաղկացած է տարբեր գոտիներից ՝
- Տնայնական Գինիների գոտի, որտեղ տեղի և հարակից շրջանների բնակիչները կներկայացնեն իրենց գինիները, ինչպես նաև ազգային կերակրատեսակները։ Կլինեն նաև տարբեր հուշանվերներ գյուղի ողջ երկայնքով։
- Արտադրական Գինու և Սննդի գոտի – այստեղ հայ գինեգործները կներկայացնեն շուրջ 100 տեսակի գինիներ, ռեստորանները կառաջարկեն հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված կլինի պանիրների լայն տեսականի:
- Երաժշտական հատված, որտեղ հյուրերը կվայելեն տարբեր բենդերի կատարմամբ բարձրաճաշակ երաժշտություն։
Փառատոնի մուտքն անվճար է, սակայն եթե ցանկանում եք օգտվել արտադրական գինիների տաղավարների ներկայացրած գինիներից, պետք է ձեռք բերել
5000 ՀՀԴ արժողությամբ հատուկ փաթեթները։
Փաթեթներն իրենց մեջ ներառում են․ գինու ապակե բաժակ, հուշանվեր միջոցառումից, կտորե հարմարավետ պատյան ապրանքանիշով։
ՄԵՏԱԷՔՍՊՈ – ՍՆՈՒՆԴ , ԽՄԻՉՔ, ՏՈՒՐԻԶՄ
22/11 - 23/11/2023
«ՄԵՏԱԷՔՍՊՈ – ՍՆՈՒՆԴ, ԽՄԻՉՔ, ՏՈՒՐԻԶՄ»-ը B2B հարթակ է Մետավերսում Հայաստանի զբոսաշրջության, սննդի ու խմիչքի և դրան առնչվող ոլորտների ծառայություններ մատուցողների և հայկական արտադրությամբ ու Հայաստանով հետաքրքրված միջազգային ընկերությունների համար:
Մետավերսը իրական աշխարհի 3D վիրտուալ հարթակ է, որտեղ մարդիկ փոխհարաբերվում են միմյանց հետ իրենց ավատարներով, գրեթե իրական աշխարհի ձևաչափով։
«ՄԵՏԱԷՔՍՊՈ – ՍՆՈՒՆԴ, ԽՄԻՉՔ, ՏՈՒՐԻԶՄ»-ի հիմնական ՆՊԱՏԱԿՆ է խթանել Հայաստանի զբոսաշրջությունն ու արտադրությունը, ստեղծել հնարավորություն հայկական ու միջազգային ընկերությունների միջև համագործակցությունների ստեղծման, հայկական արտադրանքի հանրաճանաչելիության բարձրացման, հայրենական ապրանքների արտահանման համար։
Տարածաշրջանում առաջին վիրտուալ փառատոն-էքսպոն կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 22-23-ին, կլինի երկօրյա։ Մանրամասների համար կարող եք
կապ հաստատել՝ Լիլիթ Մարգարյան, հեռ․ 094848105, էլ․հասցե՝ metaexpo@eventtoura.org։