Մեր մասին1>
Մեր մասին
Տուրիզմի հայկական ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականի օգոստոսի 2-ի հիմնադիր ժողովի որոշմամբ՝ 2004 թվականից գործող Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության վերակազմավորման ճանապարհով և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունն էական դերակատարում է ունեցել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ, ակտիվ և արդյունավետ համագործակցել է ՀՀ պետական և մասնավոր հատվածի գործընկերների հետ, այդ թվում նաև միջազգային համագործակցության շրջանակներում` ի նպաստ Հայաստանում և Արցախում զբոսաշրջության կայուն զարգացման: Ֆեդերացիան, ի դեմս իր իրավանախորդ Ներգնա տուրօպերատորների միության, մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների տարեկան համաժողովին, ինչպես նաև 2012 թ-ին ՄԱԿ ԶՀԿ «Universal Values in 21st Century: How Can Tourism Make a Difference» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպմանը և վերջինիս շրջանակներում ստորագրել ՄԱԿ ԶՀԿ Զբոսաշրջության Էթիկայի Համաշխարհային Կանոնագիրքն ընդունելու պարտավորություն: 2019 թվականից Ֆեդերացիան հանդիսանում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամ։
Մեր առաքելությունները
իր անդամների իրավունքները և շահերը համակարգելը, ներկայացնելն ու պաշտպանելը, նրանց ներկայացրած խնդիրները հավաքագրելը, քննարկելը, վերլուծելը, խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հարթակ ձևավորելն ու ապահովելը, պետության և հասարակության միջև կապող օղակ հանդիսանալը, զբոսաշրջության ոլորտում քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելն ու աջակցելը, գործարար կապերի հաստատմանը նպաստելը, տվյալների բազա ձևավորելը, համաշխարհային և ներքին զբոսաշրջության զարգացումների և իրենց իրավունքների վերաբերյալ Ֆեդերացիայի անդամներին տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելը