Ճանաչողական այցեր
Հայաստան Ճանաչողական այցեր Ճանաչողական այց Դիտարան
Ճանաչողական այց Դիտարան
Տուրիզմի հայկական ֆեդերացիան իր անդամների հետ միասին ճանաչողական այցով Դիլիջանում գործող՝ իր տեսակի մեջ եզակի 360° իմերսիվ ներկայացումների Դիտարանում էին, ուր ներկայացված է հայ մշակույթի և արվեստի վերաբերյալ «Պատկերք» իմերսիվ ֆիլմը։
«Պատկերք»-ում ներկայացված է հայ արվեստի ընտրանին՝ 5-րդ դարից մինչև մեր օրերը՝ սկսած Մատենադարանում պահվող մանրանկարներից, Անիի Հոնենց եկեղեցու եռաչափ 3D վերակազմությունից մինչև Այվազովսկու և Սարյանի կտավները, 12-րդ դարի հայկական երաժտությունից մինչև Ալան Հովհաննես և Արամ Խաչատրյան։
Դիտարանում մուլտի մեդիա կոնտենտը ցուցադրվում է գերժամանակակից 4K սարքավորումներով, որոնք ներմուծված են եվրոպական երկրներից։ Իր սարքավորումներով և տեխնոլոգիական հադեցվածությամբ Դիտարանը տարածաշրջանում միակն է։
Դիտարանը գործում է Դիլիջանի քաղաքային զբոսայգում։