Ճանաչողական այցեր

Հայաստան Ճանաչողական այցեր Ճանաչողական այց Իլյուզիաների թանգարան

Ճանաչողական այց Իլյուզիաների թանգարան

Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իր անդամների հետ միասին, մասնակցեց Գյումրիի Իլյուզիաների թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Ուղեղի ժամանց. հաճախ այսպես են բնութագրում իլյուզիաների թանգարանները։ 

«Սա դասական թանգարան չէ, իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք․ այստեղ երեք երևույթները հանդիպում են միաժամանակ։ Վստահ ենք, շատ շուտով թանգարանը կդառնա Գյումրիի այցեքարտերից մեկը և կզբաղեցնի իր տեղը քաղաքի պարտադիր այցելելու վայրերի ցանկում»,- բացմանն իր ելույթում նշեց թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը: