Անդամներ և անդամակցություն Զբոսաշրջային օպերատորներ և գործակալներ Ապագա Տուր

Ապագա Տուր

«Ապագա Տուրը» հինադրվել է 2002 թ․-ին։

2002 թ․-ին ընկերությունը հիմք դրեց էկո տուրիզմին, տնկելով 3500 հոնի ծառ, որոնք էնդեմիկ են Տավուշի մարզի համար։

2004 թ․-ին ստեղծվեց նոր ուղղություն հայկական զբոսաշրջության մեջ՝ ձիերով արշավներ։ Մշակվել են 40 րոպեից մինչև 12 օր տևողությամբ երթուղիներ, որոնք հաջողությամբ գործում են մինչ այսօր։

2015 թվականին կառուցվել է Կովկասի ամենամեծ արկածային այգին՝ «Yell Extreme Park»-ը։

Մեր ամենապահանջված տուրիստական տուրերն են՝ ձիերով արշավներ, քայլարշավներ, արկածային տուրեր, գաստրո և էկո տուրեր։

 

Ապագա Տուրը գրավում է առջատար դիրքեր հայկական «MICE» ոլորտում, համագործակցելով Հանրապետության բոլոր լավագույն հյուրանոցների հետ, պրոֆեսիոնալ զբոսավարների և լավագույն տրանսպորտային ընկերությունների հետ;

Լինելով ոլորտում ավելի քան 20 տարի` Ապագա Տուրը պարզապես տուրիստական ընկերություն չէ, այլ ծրագիր է, որը զարգացնում է տարածաշրջանը:


Գործունեության հասցե՝ Ք․ Երևան, Մաշտոց 38

Հեռախոսահամար՝ +374 60 650 651