Անդամներ և անդամակցություն Զբոսաշրջային օպերատորներ և գործակալներ Արմենիա Թրավել

Արմենիա Թրավել

«Արմենիա Թրավել» ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին և այսօր հանդիսանում է իր ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում:

Ավելի քան 25 տարի լինելով շուկայում` ընկերությունը իրականացնում է գործունեություն զբոսաշրջության ու հարակից ոլորտներում՝ տարաբնույթ ծառայություններ մատուցելով Հայաստանում և արտերկրում: Տարիների ընթացքում ընդլայնվելով` ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 40 արժանի աշխատակից:

Դեռևս 1998 թ. ընկերությունն ստանում է ՀՀ կառավարական իր առաջին պարգևը` ծառայությունների մատուցման բարձր որակի համար: 2000թ.-ից ընկերությունը հանդիսանում է «Միջազգային օդային տրանսպորտի ասոցացիայի» (IATA) հավատարմագրված անդամ: 2007թ.-ից ընկերությունն արժանացել է Հայաստանում Lufthansa-ի քաղաքային կենտրոն լինելու և “Armenia Travel Lufthansa City Center” հեղինակավոր անունը կրելու իրավունքին՝ դառնալով իր տեսակի մեջ ամենամեծ LCC (Lufthansa City Center) համաշխարհային ցանցի ներկայացուցիչը: 2017 թ.-ից ընկերությունը դարձել է Air Arabia ավիաընկերության, իսկ 2022-ից նույն ընկերության կողմից կառավարվող՝ ՀՀ ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության բեռնափոխադրման գլխավոր վաճառքի գործակալը:


Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն են՝

  • Ավիատոմսերի ամրագրում և վաճառք,
  • Ներգնա կազմակերպված զբոսաշրջային փաթեթների ձևավորում և վաճառք,
  • Արտագնա զբոսաշրջային փաթեթների վաճառք՝ ներառյալ մուտքի արտոնագրերի համար անհրաժեշտ թղթաբանության լրացման մասով օժանդակություն և ճամփորդական ապահովագրության տրամադրում,
  • Միջազգային գիտաժողովների, հավաքների և կոնֆերանսների կազմակերպում՝ ներառյալ անհրաժեշտ տեխնիկայի, ինչպես նաև համաժամանակյա ու հաջորդական թարգմանությունների ապահովում,
  • Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում,
  • Հյուրանոցների ամրագրում Հայաստանում և արտերկրում,
  • Տուրերի ու տրանսֆերների կազմակերպում Հայաստանում և արտերկրում,
  • Բարձրակարգ և մասնագիտացված զբոսավարների տրամադրում Հայաստանում: