Անդամներ և անդամակցություն Զբոսաշրջային օպերատորներ և գործակալներ Էլ Էյչ Թրեվլ

Էլ Էյչ Թրեվլ

“LH Travel” տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.: Համագործակցելով տուրիստական շուկայի միջազգային առաջատար ընկերությունների հետ և ունենալով մասնագիտացված և բարեհամբույր սպասարկող անձնակազմ` “LH Travel” -ը Ձեզ հնարավորություն է ընձեռում ճանապարհորդել աշխարհի ցանկացած կետ և ստանալ առավելագույն բավարարվածություն Ձեր հանգստից: Մեր բարձրակարգ մասնագետները պատրաստ են բավարարել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդների ճաշակները` կազմակերպելով նրանց համար անմոռանալի օրեր ինչպես մեր գեղատեսիլ երկրում, այլև նրա սահմաններից դուրս:

“LH Travel” տուրիստական գործակալության հիմնական ծառայությունները`

  • արտագնա և ներգնա տուրիզմ
  • ծովափնյա, էքսկուրսիոն, պատմական և մշակութային տուրեր, ռոմանտիկ մեղրամիս, ընտանեկան տոներ և այլն:
  • աշխարհի առաջատար ավիաընկերությունների ավիատոմսեր
  • ճանապարհորդությունների կազմակերպման ծառայություն` աշխարհի տարբեր հյուրանոցային համարներում, օդանավակայաններից փոխադրումների ամրագրում, ապահովագրության ձևակերպում, վիզայի սպասարկում և այլն,
  • նորապսակներին հատուկ մոտեցում+անակնկալներ
  • մշտական հաճախորդների համար զեղչերի ճկուն համակարգ
  • անհատական VIP տուր-փաթեթների մշակում