Ներգնա տուրօպերատորական գործունեություն
Տուրիզմի հայկական ֆեդերացիան RECONOMY «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում համագործակցելով Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ կազմակերպում է «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» թեմայով դասընթաց:
Դասընթացին կարող են դիմել զբոսաշրջության ոլորտում բազային գիտելիքներ ունեցող անձինք։
Ծրագիրը խրախուսում է գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
«Ներգնա տուրօպերատորական գործունեություն» թեմայով դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:
Դասընթացի արդյունքում մասնակիցները.
Կկարողանան՝
- կազմել մրցակցային զբոսաշրջային փաթեթներ
- բանակցել փաթեթում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ
- հաշվարկել գնագոյացումը, շրջանառությունը և այլ բաղկացուցիչ տարրեր
- վերլուծել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը
Կտիրապետեն՝
- փաթեթում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ հաղորդակցման հմտություններին
- զբոսաշրջային փաթեթի տրամադրման գործընթացի կառավարմանը
- մարքեթինգային առանձնահատկություններին
Դասընթացի թեմաներ՝
- Զբոսաշրջության էությունը, նշանակությունը, տեսակները, ձևերը, հիմնական հասկացությունները և տերմինները
- Զբոսաշրջային օպերատորի և գործակալի գործունեությունը, հասկացություններն ու առանձնահատկությունները
- Զբոսաշրջային օպերատորական գործի հիմունքներ
- Ներգնա զբոսաշրջության հիմունքներ, ներգնա փաթեթի ձևավորում և ներկայացում
- Ծրագրային զբոսաշրջություն
- Կարգավորող օրենսդրություն
- Հարկման առանձնահատկություններ
- Հաշվարկներ, գնագոյացում, վճարումներ
- Պայմանագրեր
- Վերլուծություն: SWOT, Growth Share Matrix (BCG), 5 Forces Model (PORTER)
- Պետություն-մասնավոր համագործակցություն, փոխգործակցություն մասնավոր սեկտորի այլ ներկայացուցիչների հետ
- Մարքեթինգի առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում։
Այս դասընթացի դասընթացավար(ներ)ը
Աննա
Առաքելյան
Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության կողմից որակավորված թրեյներ
Վլադիմիր
Գևորգյան
«Գևորգյան» կոնցեռնի ("Lore Travel", "Visit Armenia", "All Hotels", "Pezzo", "Concept Events") հիմնադիր և ղեկավար
Արտակ
Մելքոնյան
«Business and Management Systems» ընկերության տնօրեն
Արկադի
Սահակյան
«Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր և ղեկավար
Մեխակ
Ապրեսյան
Տուրիզմի իրավաբանների միջազգային ֆորումի անդամ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ
գրանցվեք դասընթացին
Թողնել կարծիք
Կարծիքներ
Svetlana
.
ԱՇՈՏ
հբյմ