Գինը` 96.000 դրամ

Դասընթացի գրանցման հայտ

13.11 - 06.12

2,5 ժամ

96 000 Դրամ

սուրճի ընդմիջում

վկայական

Զբոսաշրջային գովազդների կառավարում
SMM եվ Meta Business Suite ԴԱՍԸՆԹԱՑ

ԽԵԼԱՑԻ ԳՈՎԱԶԴՆԵՐ - ԻՐԱԿԱՆ ԱՃ

Նոյեմբերի 13 – Դեկտեմբերի 6

Դասընթացավար

Նոննա Ստեփանյան 

Դասընթացների օրերը՝ հինգշաբթի և շաբաթ 

Մեկնարկը՝ նոյեմբերի 13

Ավարտը՝ դեկտեմբերի 6

Ժամը՝ 11:00

Տևողությունը՝ 2.5 ժամ (ներառյալ սուրճի ընդմիջում)

Հասցե՝ Մովսես Խորենացի 26ա

Մասնակիցները կստանան վկայական։

Դասընթացավարի մասին

Նոննա Ստեփանյան

Սոցիալական մեդիայի և Meta Ads-ի մասնագետ է DM Consulting Armenia ընկերությունում, ավելի քան տասնամյա փորձով։ 2015 թվականից ի վեր նա ղեկավարում է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում իրականացվող տարածումներն ու գովազդները՝ ապահովելով լսարանի ներգրավվածության մինչև 50% աճ` շնորհիվ հստակ ռազմավարության նպաստելով բրենդերի ճանաչելիության ու զարգացմանը։

Նոննան նաև կազմակերպել և վարել է հինգից ավելի մասնագիտական SMM խմբային դասընթացներ, այդ թվում՝ նախատեսված զբոսաշրջության և ճանապարհորդության ոլորտի մասնագետների համար։ Նրա դասընթացները համատեղում են գործնական փորձն ու ժամանակակից մեդիա գործիքները՝ ընդգրկելով սոցիալական մեդիայի ռազմավարություն, Meta Ads կառավարում, բովանդակության ստեղծում, SEO և վերլուծություն։ Այս ամենը հնարավորություն է տալիս մասնակիցներին իրական կապեր ստեղծել, ապահովել լսարան, ներգրավվածություն և հաջողություն։

Դասընթացի մասին

Գրագետ ռազմավարություն՝ ցածր արժեքներով և իրական արդյունքներով

Կառավարե՛ք Ձեր զբոսաշրջային մարքեթինգն՝ օգտագործելով ոլորտի լավագույն գործիքները

Այս մաստեր կլասի ընթացքում կսովորեք ստեղծել, օպտիմալացնել և կառավարել արդյունավետ Meta – գովազդներ:

  • Բարձրացրե՛ք Ձեր բրենդի տեսանելիությունն ու լսարանի ակտիվությունը արժեքավոր բովանդակության միջոցով
  • Կարգավորե՛ք և կառավարե՛ք Meta գովազդները փորձված գործիքներով և տեխնիկաներով
  • Վերլուծե՛ք լսարանի վարքը, գործողությունները և ընտրված ռազմավարության արդյունավետությունը
  • Կառուցե՛ք և օպտիմալացրե՛ք գովազդները քայլ առ քայլ՝ լավագույն մասնագետների օգնությամբ

Դասընթացի ժամանակ կսովորեք՝

  • Գովազդի արդյունավետության գնահատում և օպտիմալացում
  • Բյուջեի և արժեքի կառավարում

Դասընթացն իրականացվելու է 100% պրակտիկ աշխատանքով. դուք կստեղծեք գովազդային արշավներ, կվերլուծեք տվյալները և կկիրառեք առավել արդյունավետ տեխնիկաներ։
Աշխատելու ենք հենց Ձեր SMM հարթակների վրա՝ բարձրացնելով Ձեր ընկերության մարքեթինգի արդյունավետությունը: