ՆԵՐԳՆԱ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Կարևորելով զբոսաշրջության ոլորտի՝ պահանջարկին համապատասխանող բարձրակարգ մասնագետներով և կադրերով ապահովելու անհրաժեշտությունը, Տուրիզմի հայկական ֆեդերացիան ձեռնամուխ է եղել ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացին:

Դասընթացի նպատակն է՝

Շահառուների մոտ ձևավորել ներգնա և արտագնա զբոսաշրջային օպերատորի գործունեության կազմակերպման և կառավարման համակարգային հմտություններ:

Դասընթացավարներ՝

🔸️ Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ, Տուրիզմի իրավաբանների միջազգային ֆորումի (IFTA) անդամ,
որակավորված թրեյներ)
🔸️ 
Արկադի Սահակյան («Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն)
🔸️ 
Ռուբեն Գրիգորյան («Ռումեա գայթակղիչ ճամփորդություների ակումբ» զբոսաշրջային ընկերության տնօրեն)
🔸️ 
Վլադիմիր Գևորգյան (”Visit Armenia” զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն)
🔸️ 
Զարմինե Զեյթունցյան (Զբոսաշրջության մարքեթինգի փորձագետ)
🔸️ 
Արտակ Մելքոնյան («Business and Management Systems» ընկերության տնօրեն)
🔸️ 
Աննա Առաքելյան (PUM հոլանդական ավագ խորհրդատուների ծրագրի կողմից որակավորված թրեյներ)

Դասընթացի ծրագիր`

🔸️ Զբոսաշրջության էությունը, նշանակությունը, տեսակները, ձևերը, հիմնական հասկացություններ և տերմիններ
🔸️ Զբոսաշրջային օպերատորի և գործակալի գործունեությունը, հասկացություններ, առանձնահատկություններ
🔸️ Զբոսաշրջային օպերատորի անցյալն ու ապագայի միտումները, սպառնալիքներ և հնարավորություններ
🔸️ Կարգավորող օրենսդրություն
🔸️ Կազմակերպության կառուցվածք
🔸️ Մասնավոր-պետական համագործակցություն, փոխգործակցություն մասնավոր սեկտորի այլ ներկայացուցիչների հետ, խթանման արդյունավետ մեխանիզմներ
🔸️ Զբոսաշրջային օպերատորական գործի հիմունքներ
🔸️ Ներգնա զբոսաշրջության հիմունքներ, ներգնա փաթեթի ձևավորում և ներկայացում
🔸️ Ծրագրային զբոսաշրջություն
🔸️ Արտագնա զբոսաշրջության հիմունքներ, արտագնա փաթեթի ձևավորում և ներկայացում
🔸️ Հաշվարկներ, գնագոյացում, վճարումներ
🔸️ Հարկման առանձնահատկություններ
🔸️ Կառավարչական տեղեկատվական համակարգեր ( M.I.S.) /շրջանառություն, վաճառք և այլն/
🔸️ Վերլուծություն:  SWOT, Growth Share Matrix (BCG), 5 Forces Model  (PORTER) , Մրցունակություն
🔸️ Սպառողի հոգեբանություն / զբոսաշրջիկի կարիքներ և մոտիվացիայի մոդելներ
🔸️ Շուկաների ուսումնասիրություն
🔸️ Սպառողի վարքագծային մոդելավորում, որոշումներ կայացնելու գործընթաց
🔸️ Սեգմենտավորման էությունը և նպատակները, չափանիշները, գործընթացը
🔸️ Թիրախային/Նպատակային շուկա, ընտրության գործընթացը
🔸️ Դիրքավորման էությունը և ռազմավարությունները
🔸️ Հայկական զբոսաշրջային արդյունքները մարդկային կարիքների դիտարկման տեսանկյունից
🔸️ ՀՀ-ի շուկայի սեգմենտի նկարագրությունը