Կարևորելով զբոսաշրջության ոլորտի՝ պահանջարկին համապատասխանող բարձրակարգ մասնագետներով և կադրերով ապահովելու անհրաժեշտությունը, Տուրիզմի հայկական ֆեդերացիան ձեռնամուխ է եղել ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացին:
Դասընթացի նպատակն է՝
Շահառուների մոտ ձևավորել հյուրընկալության և սպասարկման ոլորտում համակարգային հմտություններ և գիտելիքներ:
Դասընթացավար՝
Ռոբերտ դե Գունսթ – Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության փորձագետ /Robert de Gunst – PUM Expert/
Դասընթացի ծրագիր`
Հյուրընկալության էությունը / Introduction to hospitality;
Բիզնեսի տեսակները / Types of business;
Ժամանակակից հյուրընկալի (մատուցողի) դերը / The role of the modern host;
Հյուրընկալի առաջադրանքներն ու պարտականությունները / Tasks and responsibilities of the host/hostess;
Հյուրընկալը, որպես կազմակերպության մաս / Host/hostess as part of the organisation;
Հյուրընկալի մասնագիտական նկարագիրը / Professional profile of the host/hostess;
Հյուրընկալի մասնագիտական հիգիենան / Professional hygiene of the host/hostess;
Հաղորդակցում / Communication;
Հյուրը՝ դիմավորումից մինչև հրաժեշտ /The guest from the arrival phase to the farewell.
Թեմաներ՝
1. Էթիկետ / Etiquette
Էթիկետի ծագումը և պատմությունը / The origin and history of Etiquette
Միջազգային ընդունելություններ / Receiving foreign business relations
Վարվեցողության կանոններ / Manners
Հյուրընկալի առաջադրանքները / The tasks of a host/hostess
Մենյուի իմացություն / Menu knowledge
Հատուկ ճաշատեսակներ / Special Dishes
Գինի – հիմունքներ / Wine – the basics.
2. Խոհանոց / Gastronomy:
Ներածություն / Introduction
Համեր / Taste;
Ճաշացանկ և ապրանքագիտություն / Menu and product knowledge;
Գինու և համեմունքների համադրություն / Wine and spice combination;
Ապրանքների վաճառք / Selling your products;
Հետադարձ կապ / After sales.
3. Նյութերի իմացություն / Knowledge of materials:
Սպասքի պարագաներ / Cutlery;
Ապակե սպասք / Glassware;
Սփռոցներ / Linnen;
Ռեստորանային կահույք / Restaurant furniture;
Սարքավորումներ / Equipment;
Գործիքներ / Machines;
4. Նախապատրաստական աշխատանք / Preparation Work:
Բաղադրիչների պատրաստում՝ նախքան մատուցելը / Mis en place;
Գրասենյակ / The office;
Ստանդարտ բաղադրիչներ / Standard attributes;
Մաքրող միջոցներ և նյութեր / Cleaning agents and materials;
5. Սննդի և խմիչքի մատուցում / Serving Food and Beverages:
Մատուցման կանոնները / Rules of service;
Մատուցման փուլերը / Phases of service;
Խմիչքների մատուցում / Serving drinks;
Գիտելիքներ գինիների և դրանց մատուցման մասին / Wine knowledge and service;
Փոխադրման եղանակ / Method of transportation;
Մատուցման եղանակներ / Service methods;
Հաշիվներ և վճարում / Billing and payment;
Մատուցման հմտություններ՝ նախաճաշից մինչև ընթրիք / Serving from breakfast to supper.
6. Անձնական և մասնագիտական հիգիենա / Personal and professional Hygiene:
Համազգեստ / Uniform;
Առողջություն / Health;
Ինքնաներկայացման հմտություններ / Personal presentation;
Անձնական պարագաներ / Personal equipment.
7. Հատուկ միջոցառումներ և բանկետներ / Special Events and Banqueting
Կազմակերպում / Organisation;
Նախապատրաստում / Preparation;
Պլանավորում / Fact Sheets;
Բանկետի պլանավորում / Banqueting sheets;
Խորհրդակցություն – հրահանգավորում / F&B Meeting;
Հաղորդակցում հյուրերի հետ / Communication with the guest;
Բանկետային սպասարկման ձևերը / Types of banquet service;
Անձնակազմի ձևավորում և կառավարում / Staffing;
Սարքավորումներ / Equipment;
Հետադարձ կապ / After sales.