Հայ-Իրանական Նավասարդ փառատոնը արդեն չորրորդ անգամ վերադառնում է Սիսիան՝ միավորելու երկու երկրների հնագույն մշակույթը և ավանդույթները։ Ավելի քան հարյուր տաղավարներում Իրանից և Հայաստանից ներկայացուցիչները կներկայացնեն իրենց մշակույթը, ձեռքի շնորհքը և արվեստը։
“Նավասարդ” Հայ-Իրանական Մշակութային Խոհանոցային փառատոնի մասնակիցների թիվը հազարներով է ավելանում, փաստում են կազմակերպիչները։
-Առաջին տարին Իրանական կողմը վեց տաղավարով էր մասնակցում, երկրորդ տարին թիվը աճեց մինչև քսան, անցյալ տարի՝ երեսուն, իսկ այս տարի արդեն երեսուներկու տաղավարով են մասնակցում։ Զբոսաշրջային տներից հաղորդեցին, որ իրենք ունեն հյուրեր, որոնք հատուկ Եվրոպայից եկել են Սիսիան՝ Նավասարդ փառատոնին մասնակցելու։ – Մեխակ Ապրեսյան, “Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի” Նախագահ։
Իրանի ու Հայկական խոհանոցի գույները նման են։ Երկու ժողովուրդների նմանությունները պատմության խորքերից են գալիս։ Փառատոնի Իրանական կողմի մասնակիցները ժյուրիի անդամներին անընդհատ զարմացնում էին մատուցված ուտելիքների գեղեցկությամբ։ Հատկապես արևելյան անուշեղենների ու ծովամթերքի յուրահատուկ համեմունքների գույներով։
“Նավասարդը” նպաստում է ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլև մարդկային կապերի ու բարեկամության խորացմանը։