Աննախադեպ առաջարկ
ԱՄԱԴԵՈՒՍ ԴԱՍԸՆԹԱՑ 95 000 դրամ
Արտագնա տուր մենեջերի Դասընթաց 75 000 դրամ
Արտագնա + ԱՄԱԴԵՈՒՍ 150 000 դրամ
Դասընթացն ավարտվել է
Դասընթացի գրանցման հայտ
30.09 - 25.11
2,5 ժամ
150 000 Դրամ
սուրճի ընդմիջում
2 վկայական
ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԱՄԱԴԵՈՒՍ ԴԱՍԸՆԹԱՑ
Սեպտեմբերի 30 – Նոյեմբերի 25
Տուրիզմի հայկական ֆեդերացիան շարունակում է Amadeus ամրագրման համակարգի 8-շաբաթյա դասընթացները, որոնք այս անգամ համատեղվելու են արտագնա տուր մենեջերի դասընթացների հետ։
Դասընթացների օրերը՝
✓ Երեքշաբթի և ուրբաթ – Amadeus դասընթացներ
✓ Հինգշաբթի – Արտագնա տուր մենեջեր դասընթաց
Մեկնարկը՝ սեպտեմբերի 30
Ավարտը՝ նոյեմբերի 25
Ժամը՝ 19:00
Տևողությունը՝ 2.5 ժամ (ներառյալ սուրճի ընդմիջում)
Դասընթացավարներ՝
✓ Սերինե Շիրինյան (Ամադեուս համակարգում գործունեության շուրջ 30 տարվա փորձ)
✓ Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ)
✓ Աննա Հարությունյան («Էլ Ընդ Այ» Ընկերությունների հիմնադիր տնօրեն)
Հասցե՝ Մովսես Խորենացի 26ա
Մասնակիցները կստանան 2 վկայական՝
1․ Արտագնա տուր մենեջերի
2․ Ամադեուս ամրագրման համակարգի
Մեկ օրվա դասի արժեքը ստացվում է ընդամենը 6,000 դրամ, ներառյալ սուրճի ընդմիջումը
Դասընթացավարներ

Սերինե Շիրինյան
Ամադեուս համակարգում գործունեության շուրջ 30 տարվա փորձ

Մեխակ Ապրեսյան
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

Աննա Հարությունյան
«Էլ Ընդ Այ» Ընկերությունների հիմնադիր տնօրեն
Դասընթացների մասին
Ում համար է դասընթացը․
• Զբոսաշրջային օպերատոր (մենեջեր)
• Ավիատոմսերի վաճառք իրականացնող,
• Ավիափոխադրումների տնօրեն (ավիափոխադրումների վաճառքի բաժնի պետ),
• ավիաընկերության գանձապահ (գնահատող),
• օդանավակայանի հսկիչ անձնակազմ,
• առցանց զբոսաշրջային գործակալությունների համար տեխնոլոգիական լուծումներ մշակող։
Բացի այդ, Amadeus համակարգին տիրապատելը լրացուցիչ կարողություն է սեփական զբոսաշրջային բիզնեսն առավել արդյունավետ կառավարելու համար:
Amadeus դասընթացին դուք կսովորեք
• ընտրել թռիչքներ, ստեղծել երթուղիներ,
• ընտրել օպտիմալ սակագներ,
• ստեղծել և կատարել ամրագրում և դուրս գրել ավիատոմսեր,
• մասնագիտական խորհուրդ տալ ուղևորներին
Դասընթացի տեսական մասում Ձեզ կներկայացվի նաև զբոսաշրջության մասին նոր օրենքի շրջանակներում զբոսաշրջային օպերատորի և գործակալի գործունեության իրավական կարգավորումները։
Ծանոթություն Amadeus ծրագրի հետ․
Ամրագրումներ
• Ինչպես ստեղծել և կարդալ ամրագրման գրառում – PNR,
• Ամրագրման բոլոր հիմնական տարրերը և դրանց նշանակությունը,
• Ինչպես փոփոխել ամրագրումը – ամրագրման հետ կապված բոլոր հնարավոր գործողությունները (տոմսերի փոխանակում/վերադարձ),
• Ինչպես աշխատել ամրագրման արխիվի հետ,
• Ինչպես գտնել ամենաէժան սակագինը,
• Թռիչքներ – Ինչպես դիտել թռիչքների ժամանակացույցը,
• Ինչպես կարդալ ուղեվարձի կանոնները
Amadeus տեղեկատվական համակարգ
• Աշխատանք հերթերի հետ,
• Ավիաընկերությունների հետ նամակագրություն,
• Amadeus օգնության համակարգ,
• Ինչպես կազմակերպել ամրագրման գործընթացը Amadeus-ի միջոցով:
Բազմաթիվ գործնական առաջադրանքների շնորհիվ դուք կարող եք բառացիորեն զգալ համակարգը և սովորել, թե ինչպես օգտագործել այն պրոֆեսիոնալ կերպով:
Դասընթացը մշակվել և իրականացվում է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։
ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐ ՄԵՆԵՋԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Ինչպես օրենքին համապատասխան աշխատել տուրիզմում
- Տուրիստական հիմնական տերմինների ուսուցում
- Հայկական շուկայում ակտուալ տուրիստական ուղղությունների որոշ գործընկերների կայքերի հետ աշխատանք
- Տուր փաթեթների ձևավորում
- Վիզայի թղթաբանություն և հարցաթերթիկների լրացում
- Տարրական գիտելիքներ ավիատոմսերի վերաբերյալ (Չարտերային թռիչքներ)
ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ`
«Էլ Ընդ Այ» Ընկերությունների հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանը, ով 2013 թվականից մինչ օրս իրականացնում է «Արտագնա տուր-մենեջերի դասընթացը», ինչպես նաև 2017 – 2019թթ-ին դասավանդել է «Հյուրանոցային գործ, տուրիզմ» առարկան Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում:
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է՝
օգնել, որպեսզի ձեռք բերեք նոր մասնագիտություն, և ծրագրից անմիջապես հետո կարողանաք աշխատել որպես արտագնա տուր-մենեջերներ