«Նավասարդ» Հայ-Իրանական Մշակութային Խոհանոցային Փառատոն
Օգոստոսի 10֊ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Մշակութային կենտրոնի եվ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։

Փառատոնի ընթացքում
երգ, պար
Համտես
Մրցանակներ
լավ մթնոլորտ
Փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա – Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք, իսկ էկրանի վրա կցուցադրվի «Հայկի» գալուստը։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կլինի մրցանակների շնորհման արարողություն։
Ժամը 02:00-04:00 կարող եք այցելել «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով։
Ուղիղ ժամը 04։00 կարող եք դիտել ՀԱՅԿ-ի համաստեղության գալուստը։
Հովանավորչական փաթեթներ
ԻՆՉՈ՞Ւ ԴԱՌՆԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տասնյակ հազարավոր այցելուներ Հայաստանից, Իրանից և այլ երկրներից
Հայաստան–Իրան համագործակցության հեղինակավոր հարթակ
«Peace Cup» միջազգային խոհարարական մրցույթի շրջանակներում բացառիկ տեսանելիության հնարավորություն
Լայն լուսաբանում հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերով
Անմիջական շփում թիրախային սպառողների հետ
Արտադրանքի ներկայացման և վաճառքի հնարավորություն
Նոր գործընկերների և հաճախորդների ներգրավում
Բրենդի կապ մշակույթի, զբոսաշրջության, խաղաղության և միջազգային համագործակցության արժեքների հետ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Աջակցելով «Նավասարդ 2026»-ին՝ Ձեր կազմակերպությունը ներդրում է կատարում.
Հայաստանի և ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և խթանման գործում
Մարզային զբոսաշրջության խթանման գործում
Մշակութային ժառանգության պահպանման գործում
Միջմշակութային երկխոսության ամրապնդման ու զարգացման գործում
Երիտասարդ խոհարարների մասնագիտական զարգացման գործում
Հայաստան–Իրան համագործակցության խորացման գործում
Խաղաղության և ժողովուրդների բարեկամության գաղափարների տարածման գործում
Համագործակցության փաթեթները ներկայացնում ենք ստորև.
Տիտղոսային գործընկեր
- Միջոցառման ընթացքում բեմից ներկայացում առնվազն 7 անգամ
- Էկրանի վրա գովազդային հոլովակի ներկայացում առնվազն 15 անգամ
- Լոգոյի տեղադրում գլխավոր Press Wall-ում
- Լոգոյի տեղադրում ֆոտոզոնաներում
- Լոգոյի ներառում գովազդային վահանակի և բոլոր տպագիր նյութերում (բացառությամբ սերտիֆիկատների և շնորհակալագրերի)
- Առնվազն 3 սոցիալական հրապարակում
- Իրանական լրատվամիջոցով կամ սոցիալական մեդիայով առնվազն 1 հրապարակում
- 1 գովազդային հոլովակ ինֆլուենսերի կողմից
- 3 տաղավար (3x3 մ)
- Արտադրանքի վաճառքի հնարավորություն
- Մեդալների և մրցանակների հանձմանը մասնակցության հնարավարություն
- Բացառիկ ներկայացվածություն, որպես տիտղոսային գործընկեր (հեռուստատեսային հարցազրույցի հնարավորություն)
- Առնվազն 2 հեռուստատեսային հարցազրույցի կամ մամուլի ասուլիսի ընթացքում որպես հովանավոր շեշտադրում
- Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորի կարգավիճակ «Խաղաղության գավաթ» («Peace Cup») խոհարարական մրցույթի շրջանակում
- Հատուկ մրցանակ սահմանելու իրավունք
- Առաջնային դիրքավորում բոլոր գովազդային և տեղեկատվական նյութերում
Գլխավոր գործընկեր
- Միջոցառման ընթացքում բեմից ներկայացում առվազն 5 անգամ
- Էկրանի վրա գովազդային հոլովակի ներկայացում առնվազն 7 անգամ
- Լոգոյի տեղադրում գլխավոր Press Wall-ում
- Լոգոյի տեղադրում ֆոտոզոնաներում
- Առնվազն 2 սոցիալական հրապարակում
- 2 տաղավար (3x3 մ)
- Առնվազն 1 հեռուստատեսային հարցազրույցի կամ մամուլի ասուլիսի ընթացքում որպես հովանավոր շեշտադրում
- Լոգոյի ներառում գովազդային վահանակի և բոլոր տպագիր նյութերում (բացառությամբ սերտիֆիկատների և շնորհակալագրերի)
- 1 գովազդային հոլովակ ինֆլյուենսերի կողմից
- Արտադրանքի վաճառքի հնարավորություն
- Ներկայացվածություն «Peace Cup» մրցույթի շրջանակում
Աջակից գործընկեր
- Միջոցառման ընթացքում բեմից ներկայացում առնվազն 3 անգամ
- Էկրանի վրա գովազդային հոլովակի ցուցադրում առնվազն3 անգամ
- Press Wall-ի վրա լոգոյի տեղադրում
- 1 տաղավար (3x3 մ)
- Արտադրանքի վաճառքի հնարավորություն
- Առնվազն 1 սոցիալական հրապարակում
- Լոգոյի ներառում գովազդային վահանակի և բոլոր տպագիր նյութերում (բացառությամբ սերտիֆիկատների և շնորհակալագրերի)

