2025թ․ հունիսի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում կայացավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա «Միմինո» Հայ-Վրացական մշակութային խոհանոցային փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչը Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման ՀԿ-ն էր՝ Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։

Փառատոնին ներկայացվեց հայկական ու վրացական մշակույթը՝ ներառյալ խոհանոցը, երաժշտությունը, երգն ու պարն իրենց ընդհանրություններով և առանձնահատկություններով։

«Միմինո» փառատոնի օրերին էլ՝ հունիսի 19-21-ը մեկ այլ նոր նախաձեռնություն իրականացվեց՝ Խոհարարների միջազգային մրցույթ (Internation Contest of Chefs Dilijan 2025), որտեղ մեզ միացել էին նաև Խոհարարական հասարակությունների համաշխարհային ասոցիացիան (WACS) և Խոհարարների ազգային միացյալ ասոցիացիան (UNCA)։  Մրցույթի թիմային հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ «Միմինո» փառատոնի հարթակում։

Միջոցառումներն իրականացվեցին ՀՀ էՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և Դիլիջան համայնքի ու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Այս անգամ մեր գործընկերներն էին նաև․

Գլխավոր գործընկեր՝ Արաքս Թռչնաֆաբրիկան

 

Գործընկերներ՝

✓ Դրիմ Պարկը

✓ Դիլիջանի Հին գինետուն ռեստորանը

✓ Դիլիջանի Հովք ռեստորանը

✓ Իջևանի Գինու և կոնյակի գործարանը

✓ Բայազետ ընկերությունը

✓ Դոլմա ռեստորանը

Շնորհակալություն ենք հայտնում աջակիցներին, գործընկերներին և մասնակիցներին!