Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ «Jazeera Airways» ավիաընկերության Քուվեյթ-Երևան առաջին չվերթի դիմավորման արարողությունը.
Քուվեյթի առաջատար բյուջետային ավիափոխադրող «Jazeera Airways» ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 60 ուղղություններ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝ շարժակազմում ունենալով 24 օդանավ, որից 11-ը՝ Airbus A320 neo։
Քուվեյթ
-Երևան
-Քուվեյթ
երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, (ավիատոմսերի համար այցելեք ավիաընկերության կայք՝
jazeeraairways.com):
Մաղթում ենք հաջողություն նոր երթուղուն և ապահով թռիչքներ բոլոր ուղևորներին:




