Ներգնա տուրօպերատորական գործունեություն

Տուրիզմի հայկական ֆեդերացիան RECONOMY «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում համագործակցելով Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ կազմակերպում է «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» թեմայով դասընթաց:

Դասընթացին կարող են դիմել զբոսաշրջության ոլորտում բազային գիտելիքներ ունեցող անձինք։

Ծրագիրը խրախուսում է գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:

«Ներգնա տուրօպերատորական գործունեություն» թեմայով դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

Կկարողանան՝

  • կազմել մրցակցային զբոսաշրջային փաթեթներ
  • բանակցել փաթեթում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ
  • հաշվարկել գնագոյացումը, շրջանառությունը և այլ բաղկացուցիչ տարրեր
  • վերլուծել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը

Կտիրապետեն՝

  • փաթեթում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ հաղորդակցման հմտություններին
  • զբոսաշրջային փաթեթի տրամադրման գործընթացի կառավարմանը
  • մարքեթինգային առանձնահատկություններին

Դասընթացի թեմաներ՝ 

  • Զբոսաշրջության էությունը, նշանակությունը, տեսակները, ձևերը, հիմնական հասկացությունները և տերմինները
  • Զբոսաշրջային օպերատորի և գործակալի գործունեությունը, հասկացություններն ու առանձնահատկությունները
  • Զբոսաշրջային օպերատորական գործի հիմունքներ
  • Ներգնա զբոսաշրջության հիմունքներ, ներգնա փաթեթի ձևավորում և ներկայացում
  • Ծրագրային զբոսաշրջություն
  • Կարգավորող օրենսդրություն
  • Հարկման առանձնահատկություններ
  • Հաշվարկներ, գնագոյացում, վճարումներ
  • Պայմանագրեր
  • Վերլուծություն: SWOT, Growth Share Matrix (BCG), 5 Forces Model (PORTER)
  • Պետություն-մասնավոր համագործակցություն, փոխգործակցություն մասնավոր սեկտորի այլ ներկայացուցիչների հետ
  • Մարքեթինգի առանձնահատկությունները զբոսաշրջության ոլորտում։
 

Դասընթացի գրանցման հայտ