Հյուրանոցային գործի կառավարում
Սկիզբը: 17 – 18 Դեկտեմբեր
Տևողությունը։ 8 ժամ
Տուրիզմի հայկական ֆեդերացիան RECONOMY «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում համագործակցելով Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ կազմակերպում է «Հյուրանոցային գործի կառավարում» թեմայով դասընթաց:
Ծրագիրը խրախուսում է գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
«Հյուրանոցային գործի կառավարում» թեմայով դասընթացի մոդուլը հիմնված է աշխատաշուկայի հետազոտության և պահանջների վրա:
Դասընթացի արդյունքում մասնակիցները.
Կկարողանան՝
- Ապահովել հյուրանոցի բոլոր օղակների փոխշահավետ կառավարումը և արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև վերջիններիս գործառույթների պատշաճ իրականացումը,
- Վերահսկել ՀՏՕ բոլոր օղակների գործունեությունը,
Կտիրապետեն՝
- Հյուրանոցային ծառայությունները կարգավորող օրենսդրությանը,
- ՀՏՕ որոկավորման չափանիշներին և գործընթացին,
- Հյուրանոցային ծառայությունների մատուցման և միջանձնային հարաբերությունների ձևավորման հմտություններին,
Դասընթացի թեմաներ՝
- Հյուրանոցային գործի նախապատմությունը, ընթացքը և զարգացումը
- Օրենսդրությունը և հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) որակավորումը
- ՀՏՕ կազմակերպական կառուցվածքը
- Ընդունարանի կազմակերպական կառուցվածքը և գործառույթները /Front office/
- Վաճառքի և մարքեթինգի բաժին /Sales and Marketing/
- Սննդի և խմիչքի բաժին /Food and Beverage/
- Տեխնիկական սպասարկման բաժին և անվտանգություն /Repair Maintenance and Security/
- Մարդկային ռեսուրսների կառավարում, ծառայությունների որակի կառավարում /Human Resources and Service Quality Management/
- Տնտեսվարման բաժին /Housekeeping/
- Ֆինանսական բաժին և հաշվապահություն /Finance and Accounting/
- Հյուրընկալության էթիկա /Hospitality Ethics/
Այս դասընթացի դասընթացավար(ներ)ը

ՄԿՐՏԻՉ
ԳՐԻԳՐՅԱՆ
Ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մասնագետ («Անի Գրանդ հոթել»-ի գլխավոր մենեջեր)