“Spirit of Armenia” փառատոն

“Spirit of Armenia” փառատոն

  • September 10 – 12, 2021
  • 6:00 pm to 11:00 pm
  • Անգլիական այգի, Երևան

“Spirit of Armenia” փառատոնը հանդիսանում է խոշորագույն ավանդական ալկոհոլային խմիչքների փառատոն Հայաստանում:
Փառատոնի ժամանակ ներկայացված են լինելու Հայաստանում արտադրվող խմիչքների ամբողջ տեսականին, հեղինակային թորած խմիչքներից մինչև ազնավական կոնյակներ, հյուրերի ուշադրությանը ներկայացված են լինելու ավելի քան 1500 տեսակի խմիչքներ:
Փառատոնի մասնակիցներն են լինելու ՝ անհատները իրենց բացառիկ հավաքածուներով, նաև ալկոհոլի արտադրությամբ զբաղվող միջին և մեծ ընկերություններ :
Փառաատոնի ժամանակն ներկայացված են լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետության ընկերություններն ու անհատները:
Փառատոնին ներգրավված կլինեն շուրջ 200 մասնակիցներ:
Սա պրոֆեսսիոնալ ալկոհոլային հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում սկսնակներին իրենց տեղը զբաղեցնել հայկական ալկոհոլային շուկայում:
Այս փառատոնի նպատակն է, հյուրերին ծանոթացնել ալկոհոլային շուկայի նորություններին, ինչպես նաև ստեղծել հնարավորություն որպեսզի կարողնանա փորձել և ընտրել խմիչքներ իրենց ճաշակին համապատասխան:
Անցկացնել հետաքրիր ժամանակ ջերմ և ընկերական մթնոլորտում:
Փառատոնի անցկացման վայրը ապահովված է լինելու բարձր մակարդակի անվտանգությամբ: Անվտանգությունը ապահովվելու են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների և մասնավոր պահնորդական գործակալությունների օգնությամբ:
Փառատոնի տարածք մուտքը հրազենային և կտրող-ծակող իրերով, անձնական սպասքով խստիվ արգելվում է:
Փառատոնի ընթացքում օգտագործվելու է միայն բարձրորակ պլաստիկե սպասք:
18 տարեկանը չլարցած անձանց մուտքը թույլատրվում է միայն չափահաս անձի ուղեկցությամբ:
Մուտքի մոտ գործելու է ընդունարան, որը կպատասխանի բոլոր հարցերին:
Փառատոնի անցկացման ընթացքում արտակարգ ռեժիմով աշխատելու է շտապօգնության ծառայություն:
Փառատոնի ընթացքում անդադար կհնչի ժամանակաից երաժշտություն, հրավիրված կլինեն հանրահայտ երգիչներ և DJ-ներ:
Ընթացքում կանցկացվեն մրցույթներ արտադրողների և կազմակերպիչների կողմից: Նաև կլինեն սեմինարներ:
Բարմենները կկիսվեն կոկտեյլներ պատրաստելու գաղտնիքներով: Կլինի թորման սարքավորմամբ հատուկ տարածք, որտեղ կցուցադրվի օղի թորելու ամբողջ գործընթացը: Այցելուները նաև հնարավորություն կունենան ձեռք բերել իրենց սիրած ըմպելիքները ամենացածր գներով:
Տարածքում կգործեն 3 սննդի կետ՝ տաք սնունդով: