Մեղրի և հատապտուղների փառատոն

Մեղրի և հատապտուղների փառատոն

  • August 14, 2021
  • Տավուշի մարզ, ք. Բերդ

Մեղրի և հատապտղի փառատոնը Բերդում անցկացվող փառատոն է՝ ուղղված գյուղատնտեսության, մեղվապահության, արվեստի, արհեստների և տուրիզմի զարգացմանը: Ջազային համերգով բացվող փառատոնին այցելուները կարող են ճաշակել և գնել տեղական մեղրի ու հատապտուղների բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև ձեռք բերել արհեստագործական ձեռագործ իրեր: Խաղերով և զվարճություններով անցնող այս փառատոնը ընտանեկան հանգստի լավագույն միջոց է: Փառատոնը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 14-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում։
Փառատոնին մեղրի, հատապտուղների, արհեստների և համեղ խոհանոցի հետ կմեկտեղվի ազգային երգ ու պարը։