Թթի փառատոն 2021

Թթի փառատոն 2021

  • July 3, 2021
  • 1:00 pm to 5:00 pm
  • Սյունիքի մարզ, գ. Քարահունջ

Արդեն ավանդույթ դարձած Թթի փառատոնը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 3-ին Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում։
Թթի Փառատոնի հիմնական նպատակն է Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը և ճանաչելիության բարձրացումը, համայնքում կենսամակարդակի բարձրացումը, ինչպես նաև հայկական ավանդույթների, մշակույթի պահպանումը: Այս ամենով հանդերձ՝ էկոտուրիզմի ուշադրությունը սևեռել Սյունյաց աշխարհի վրա: Հիմնադրամը նպատակ է հետապնդում Սյունիքի մարզը դարձնել Մետաքսյա ճանապարհի անբաժան ու ակտիվ մասնիկը:
Փառատոնի մեկնարկը տրվում է մրցութային թութ թափելու արարողությամբ, հյուրերը բաժանվում են խմբերի, բռնում մեծ կտորը (քարխանան), որում թափվելու է թութ։ Մրցույթի հաղթողներին հանձնվում են մրցանակներ։
Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի այնպես էլ շրջակա համայքների բնակիչները, բնակավայրերի արհեստագործները, ձեռագործ աշխատանքի վարպետները՝ հանդես գալով միանման տաղավարներով: Փառատոնին մասնակցում են նաև Գորիսի լավագույն սննդի կետերը (ռեստորանները), խորոված պատրաստողները։ Փառատոնի ընթացքում ներկայացվում է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ։
Այս ամենը ուղեկցվում է ավանդական հայկական երգ ու պարով: