Գարեջրի օրեր 2021

Գարեջրի օրեր 2021

  • August 14 – 15, 2021
  • 17:00 PM to 11:00 pm
  • Զաքյան փողոցի՝ Խորենացի և Լուսավորիչ փողոցների խաչմերուկ

«ԷվենտՏուրա» ընկերությունը հերթական տոնախմբությունն է նվիրում մեր քաղաքին: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել ամենամյա բնույթով յուրաքանչյուր հուլիս ամսվա երկրորդ ուրբաթ և շաբաթ օրերին Զաքյան փողոցի` Մ. Խորենացուց մինչև Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկներն ընկած հատվածում։ Սակայն միայն այս տարի այն տեղի կունենա օգոստոսի 14-ին և 15-ին, ժամը 17։00-ից մինչև 23։00։
Այս միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական գարեջրի ավանդույթները, շուկայում ի հայտ եկող նորույթները, տարածել խմիչքի հետ համապատասխան սննդի համադրման մշակույթը և իհարկե խթանել իրադարձային տուրիզմը Հայաստանում:
Հայաստանյան գարեջրի ընկերությունները կներկայացնեն գարեջրի բազմազան տեսականի: Որպես լավագույն զուգակցում` ներկայացված կլինեն գարեջրի հետ իդեալական համադրվող ուտեստներ և խորտիկներ, որոնք լրացնում և ամբողջացնում են գարեջրի համը:
Կլինի վարպետաց դասի հատուկ գոտի, որտեղ կարելի է բացահայտել՝ թե հայկական ո՞ր գարեջրի հետ ի՞նչ սնունդ համտեսել։ Հավատացած ենք, որ այս վարպետաց դասից հետո այցելուներն ավելի մասնագիտորեն կմոտենան տաղավարներին՝ զուգակցելու գարեջուրը և սնունդը։
Միջոցառման մուտքն ազատ է:
Գարեջուր խմելու համար այցելուն պետք է ձեռք բերի համտեսման փաթեթ 5000 դրամ արժողությամբ, որը ներառում է
● գարեջրի մեծ գավաթ
● պատյան
● կտրոններ
Միջոցառումն ունի խորագիր. մենք ասում ենք Ո՜Չ ՊԼԱՍՏԻԿԻՆ:
Միջոցառման ողջ տարածքում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաների օգտագործումը՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ պրոպագանդել ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ կարևորությունը։
Զաքյան փողոցը կլինի բազմագույն և վառ լուսավորված, հետաքրքիր ձևավորման լուծումներով: Միջոցառումը կուղեկցվի խելահեղ և ռիթմիկ երաժշտությամբ: