ԴիլիՏոն փառատոն

ԴիլիՏոն փառատոն

  • August 15, 2021
  • 11:00 am to 6:00 pm
  • Տավուշի մարզ, ք. Դիլիջան

Դիլիտոնի նպատակն է տեղացիների համար համայնքի զբոսաշրջային պոտենցիալից օգտվելու և կայուն եկամուտ ունենալու մեխանիզմներ ստեղծելու միջոցով նպաստել նրանց զբաղվածությանը և կյանքի որակի բարելավմանը։
Փառատոնը համագործակցում է Դիլիջան քաղաքի և հարակից 6 գյուղերի 60-ից ավել արտադրողների ու ստեղծագործողների հետ, ովքեր ներկայացնում են տեղական հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ և ուտեստներ։
Հուշանվերներն ու ձեռքի աշխատանքներն ընդգրկում են արվեստի ու արհեստի այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հելյունագործությունը, գոբելենագործությունը, ասեղնագործությունը, թաղիքագործությունը, ժանյակը, ուլունքագործությունը, գորգագործությունը, կավագործությունն ու փայտագործությունը:
Ուտեստները՝ Դիլիջանյան մթերքներով, բանջարեղենով, խոտաբույսերով, տեղական մսից, ծառի սունկից, սարերում աճող բարիքներից պատրաստված խորտիկներ էին, տեղական հատապտուղներից, ընդեղենից խմորեղեններ, փախլավայի և այլ անուշեղենների տարատեսակներ։
Փառատոնի ժամանացային ծրագրում ներառված են տեղի պարի խմբերի կատարումներ, երաժշտական համարներ, «ֆլեշմոբեր»։
Փառատոնը համեմված է տարատեսակ մրցույթներով՝ նախատեսված երեխաների, պատանիների, մեծահասակների համար։