2024թ․ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումը, որին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը շնորհավորել է Ֆեդերացիային 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նրա ներդրումը զբոսաշրջության ոլորտի զարգացման, միջազգային համագործակցության խթանման և երկրի զբոսաշրջային ներուժը առավել արդյունավետ դարձնելու գործում։
Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, զբոսաշրջության և գործարար համայնքի ներկայացուցիչները և դեսպանները։
Տուրիզմի Ֆեդերացիան ստեղծվել է 2004 թվականին որպես «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» և 2018-ին վերակազմավորվել է որպես Ֆեդերացիա, արդեն երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալում և էական դերակատարում ունի Հայաստանի զբոսաշրջային ոլորտում։
Կարևորելով Ֆեդերացիայի ներդրումը Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման մեջ՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ևս մեկ անգամ շնորհավորում է 20 ամյակի կապակցությամբ՝ մաղթելով ոլորտում մեծ հաջողություններ և համատեղ հաջող աշխատանքային տարի։
Մեր ջերմ ու անկեղծ շնորհակալությունները բոլոր մասնակիցներին ու բարի մաղթողներին, ինչպես նաև բոլոր գործընկերներին առ այսօր ու հետագա ակտիվ ու արդյունավետ համագործակցության համար:
Մեր ջերմ ու անկեղծ շնորհակալությունները նաև մեր աջակիցներին՝