ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ «ՀԱՄԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ
Փառատոնը կմեկնարկի 2025 թվականի հունիսի 14-ին
Վայրը՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնք

Փառատոնի ընթացքում
երգ, պար
Համտես
Մրցանակներ
լավ մթնոլորտ
ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնք
ք․ Երևան
Հատուկ գործընկեր

Օր 1
Առաջին օրվա միջոցառումը իրականացնելու համար նախատեսվում է կազմակերպել 5 հիմնական գոտիներ՝
1․ Ուտեստների պատրաստման և ներկայացման գոտի
2․ Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման գոտի
3․ Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման գոտի
4․ Մրցույթային հանձնաժողովի / դատավարական գոտի
5․ Հանգստի, ընտանեկան և մանկական գոտիներ՝ ծածկի տակ նստելու հնարավորությամբ
գոտի 1
Տաղավարներում մասնակից թիմերի կողմից կպատրաստվեն և կներկայացվեն ժողովուրդների ուտեստներն ու խոհարարական ավանդույթները։
գոտի 2
գոտի 3
Փառատոնի ողջ ընթացքը կհամեմվի ավանդական և ժամանակակակից երաժշտությամբ, երգ ու պարով, ժամանցային խաղերով
գոտի 4
Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը մասնակից թիմերը մրցութային հանձնաժողովին կներկայացնեն իրենց պատրաստած խոհարարական արտադրանքը, իսկ օրվա վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին հետևյալ անվանակարգերում
✓ Լավագույն համ
✓ Լավագույն տեսք
✓ Լավագույն մտահաղացում
✓ Բացարձակ հաղթող
գոտի 5
Օր 2
Վայրը՝ ք․ Երևան։
Նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում (ներառյալ գիտաժողով) մասնակցությամբ պաշտոնատար անձանց, զբոսաշրջության ոլորտի, ձեռնարկատերերի, մշակութային գործիչների, գիտնականների, ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների։ Քննարկվելու են ինչպես միջմշակութային երկխոսության, մշակութային ընդանրությունների և առանձնահատկությունների և մշակույթի ոլորտում համագործակցության հարցեր, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում համագործակցության խնդիրներն ու հեռանկարները, համատեղ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու համաշխարհային շուկայում ներկայացման ու խթանման նոր հնարավորությունները։
Ամրագրել տաղավար
Հարցերի կամ այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 98 631 339

