Հանդիպման առանցքում էր առաջիկա «Արտագնա տուրիզմ եւ Amadeus ամրագրման համակարգ» դասընթացի ներկայացումը, որը կմեկնարկի այս աշնանը։ Ութշաբաթյա ծրագիրը համադրում է արտագնա տուրիզմի մենեջմենթի կարեւոր գիտելիքները եւ Amadeus համակարգի գործնական հմտությունները։ Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան երկու վկայագիր, ինչը նրանց կդարձնի առավել մրցունակ ոլորտում։ Դասերը կվարի փորձառու մասնագետների խումբը՝ փոխանցելով թե՛ տեսական հիմքեր, թե՛ գործնական փորձառություն։
Բացի դասընթացի մասին տեղեկացնելուց, Ֆեդերացիան նպատակ ուներ գնահատել ուսանողների հետաքրքրվածության մակարդակը եւ նրանց պատրաստակամությունը մասնագիտական ուսուցման մասնակցելու։ Այս նախաձեռնությամբ Հայկական տուրիզմի ֆեդերացիան հաստատում է իր դիրքը՝ ոչ միայն որպես ոլորտի շահերի պաշտպան կառույց, այլեւ որպես վստահելի ուսումնական կուրսեր մատուցող կազմակերպություն։ Ժամանակակից հմտություններով մասնագետներ պատրաստելով՝ ֆեդերացիան նպաստում է Հայաստանի դիրքերի ամրապնդմանը միջազգային տուրիզմի քարտեզի վրա։
Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և գրամնցման համար այցելեք




