Տուրիզմի հայկական ֆեդերացիան և Մոլդովայի ազգային ներգնա և ներքին տուրիզմի ասոցիացիան (ANTRIM) միավորում են ուժերը՝ տուրիզմի ոլորտի զարգացման, ինչպես նաև համատեղ քայլերի իրականացման նպատակով։


RECONOMY «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Մոլդովայի ազգային ներգնա և ներքին տուրիզմի ասոցիացիայի /ANTRIM/ միջև։


Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների տուրիզմի ոլորտների միջև փորձի փոխանակման, նորարար լուծումների ներդրման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։