ԱՄԱԴԵՈՒՍ ԴԱՍԸՆԹԱՑ

Հոկտեմբեր 28 – Նոյեմբեր 28

Տուրիզմի հայկական ֆեդերացիան հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը անց է կացնում Ամադեուս ամրագրման համակարգի ուսուցման կարճաժամկետ դասընթաց, որին մեթոդական և տեխնիկական աջակցություն է տրամադրվել RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի կողմից։

Amadeus դասընթացին դուք կսովորեք

  • ընտրել թռիչքներ, ստեղծել երթուղիներ,
  • ընտրել օպտիմալ սակագներ,
  • ստեղծել ամրագրում և դուրս գրել ավիատոմսեր,
  • մասնագիտական խորհուրդ տալ ուղևորներին

Ծանոթություն Amadeus ծրագրի հետ․
Ամրագրումներ

  • Ինչպես ստեղծել և կարդալ ամրագրման գրառում – PNR,
  • Ամրագրման բոլոր հիմնական տարրերը և դրանց նշանակությունը,
  • Ինչպես փոփոխել ամրագրումը – ամրագրման հետ կապված բոլոր հնարավոր գործողությունները (տոմսերի փոխանակում/վերադարձ),
  • Ինչպես աշխատել ամրագրման արխիվի հետ,
  • Ինչպես գտնել ամենաէժան սակագինը,
  • Թռիչքներ – Ինչպես դիտել թռիչքների ժամանակացույցը,
  • Ինչպես կարդալ ուղեվարձի կանոնները

Amadeus տեղեկատվական համակարգ

  • Աշխատանք հերթերի հետ,
  • Համակարգում ավիաընկերությունների հետ նամակագրություն;
  • Amadeus օգնության համակարգ,
  • Ինչպես կազմակերպել ամրագրման գործընթացը Amadeus-ի միջոցով:

Դասընթացը մշակվել է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։
Դասընթացի առաջին խմբին ողջունեցին «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Մասնակիցները սովորում են, թե ինչպես մուտք գործել գլոբալ համակարգված տվյալների բազա՝ համալրված ավիաընկերությունների, օդանավակայանների, երկրների և նրանց սովորույթների, աշխարհագրական և կլիմայական առանձնահատկությունների, արձակուրդների, մուտքի կանոնների, պատվաստումների, ապահովագրության, վիզայի, մաքսային և միգրացիոն ձևականությունների մասին ստուգված և կանոնավոր թարմացվող տեղեկություններով:
Ամադեուս ամրագրման համակարգում աշխատելու գիտելիք և կարողություն ունեցող մասնագետները հնարավորություն կունենան հետագայում աշխատանք գտնել զբոսաշրջության ոլորտում համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպություններում։

Դասընթացի գրանցման հայտ