Տեղի ունեցավ «Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառումը

Դեկտեմբերի 22-ին Մեգերյան Կարպետի տարածքում գործող Սեդրակ մամուլյան խոհարարական ստուդիայում տեղի ունեցավ «Ղափամայի շուրջ» տարեկան ամփոփիչ միջոցառումը, որը կազմակերպել էր Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ «Հայ ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն։
Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու հայկական ավանդական տոնածիսական կերակուրը՝ Ղափաման։
«Ղափամայի շուրջ» ամենամյա ամփոփիչ միջոցառումը հնարավորություն ունի ընդգրկվելու բազմաթիվ տուրփաթեթներում։ Այն ոչ միայն հանրահռչակում է հայկական խոհանոցը, մշակույթը, այլ նաև ձմեռային շրջանում երկարացնում է զբոսաշրջային սեզոնը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն, որի ընթացքում Տուրիզմի հայկական ֆեդերացիան ևս պարգևատրվեց հատուկ Շնորհակալագրով՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի գործունեությանն աջակցելու համար։