Տուրիզմի հայկական ֆեդերացիան հյուրընկալեց “Business Gate”; ընկերության ներկայացուցիչներին

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած “Business Gate” ընկերության ներկայացուցիչներին՝ ի դեմս հիմնադիր և նախագահ Լաիլա Ռահհալ Էլ Աթֆանիի, համահիմնադիր Իսմաիլ Ալ Մազրոքիի և Հայաստանում իրենց ներկայացուցիչ Նաիեֆ Հիլալի:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացում Հայաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում:
Լաիլա Ռահհալ Էլ Աթֆանին հանդիսանում է նաև Մերձավոր Արևելքում “The Voice Magazine”-ի փոխնախագահը:

Նշենք նաև, որ հանդիպման կայացմանն իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը: