Հայաստանը մասնակցեց Սամարղանդում կայացած ԱՊՀ երկրների միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին.

Հայաստանը, ի դեմս ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Ֆեդերացիայի անդամներ «Լոռե Հոլդինգ» ընկերության /Visit Armenia/ և Տուրիզմի հայկական ինստիտուտի, հուլիսի 9-10-ը մասնակցեց Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի ընթացքում մեծ էր հետաքրքրությունը հայկական տաղավարի նկատմամբ, որտեղ նաև մատուցվում էր հայկական կոնյակ և գինի: