Մեր մասին

Տուրիզմի հայկական ֆեդերացիա՝

Ստեղծվել է 2018 թվականի օգոստոսի 2-ի հիմնադիր ժողովի որոշմամբ՝ 2004 թվականից գործող Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության վերակազմավորման ճանապարհով և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունն էական դերակատարում է ունեցել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ, ակտիվ և արդյունավետ համագործակցել է ՀՀ պետական և մասնավոր հատվածի գործընկերների հետ, այդ թվում նաև միջազգային համագործակցության շրջանակներում` ի նպաստ Հայաստանում և Արցախում զբոսաշրջության կայուն զարգացման: Ֆեդերացիան, ի դեմս իր իրավանախորդ Ներգնա տուրօպերատորների միության, մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների տարեկան համաժողովին, ինչպես նաև 2012 թ-ին ՄԱԿ ԶՀԿ «Universal Values in 21st Century: How Can Tourism Make a Difference» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպմանը և վերջինիս շրջանակներում ստորագրել ՄԱԿ ԶՀԿ Զբոսաշրջության Էթիկայի Համաշխարհային Կանոնագիրքն ընդունելու պարտավորություն:

Ֆեդերացիա
61971970_693145404451083_878262735484223488_n

Ֆեդերացիայի առաքելությունն է՝

● Իր անդամների իրավունքները և շահերը համակարգելը, ներկայացնելն ու պաշտպանելը

● Նրանց ներկայացրած խնդիրները հավաքագրելը, քննարկելը, վերլուծելը, խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը

● Շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հարթակ ձևավորելն ու ապահովելը

● Պետության և հասարակության միջև կապող օղակ հանդիսանալը

● Զբոսաշրջության ոլորտում քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելն ու աջակցելը

● Գործարար կապերի հաստատմանը նպաստելը

● Տվյալների բազա ձևավորելը, համաշխարհային և ներքին զբոսաշրջության զարգացումների և իրենց իրավունքների վերաբերյալ Ֆեդերացիայի անդամներին տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելը